Կարծիք

25.06.2014 10:17


Գրիգոր Աթանեսյան

Գրիգոր Աթանեսյան

Մինչդեռ ամբողջ աշխարհում դեսպանի աշխատանքը համարվում է պետական նշանակություն ունեցող կարևորագույն պաշտոններից մեկը, քանի որ դեսպանի աշխատանքից է հաճախ կախված այս կամ այն երկրի, ինչու չէ, նաև անվտանգությունը, իսկ երկրները միլիարդներ են ծախսում, որպեսզի իրենց դեսպանները լինեն լավագույնները, մեր երկիրը, ինչպես միշտ, տարբերվում է: Մեր երկրում դեսպանի պաշտոն են ստանում էն բոլոր մարդիկ, ովքեր իրականում պետք է հայտնվեն, էսպես ասած, քաղաքական «շթրաֆբաթում», իսկ խոշոր սկանդալները դարձել են դեսպան դառնալու տրամպլին:

Հերիք չէ, որ խոսակցություններ են պտտվում էն բանի մասին, որ դեսպան են ուզում նշանակել Տիգրան Սարգսյանին, ով, փաստացի, երկիրն առաձնակի խոշոր չափերով թալանից հետո ոչ միայն չի ուղարկվում համապատասխան մարմինների մոտ, այլ մի բան էլ` պատրաստվում է վայելել իր թալանածը որևէ հեռավոր երկրներում, հիմա էլ լուր ենք ստանում էն բանի մասին, որ դեսպան է նշանակվել Յուրի Վարդանյանը, ում որդին թմրանյութ էր ներկրում մեր երկիր: Ու դրանից հետո Յյուրի Վարդանյանը ոչ միայն հրաժարական չի տալիս, այլ որոշ ժամանակ անց զբաղեցնում է դեսպանի պաշտոնը:

Ա դե լա՛վ է, էլի՛, հետո էլ մենք զարմանում ենք, թե ինչպես է ստացվում, որ տարբեր տիպի ռամիլսաֆարովներ ազատ են արձակվում, իսկ երկրի արտաքին քաղաքականությունը գլորվել է ձորը: Բա մի հատ ձեր դեսպաններին տեսեք, տեսե՛ք, թե ովքեր են ներկայացնում ձեր երկիրն այլ երկրներում: Նայե՛ք ու հետևություններ արեք:

Թեև, իհարկե, ինչո՞ւ ենք զարմանում: Եկեք սկզբից տեսնենք, թե ով է զբաղեցնում մեր երկրի նախագահի աթոռը: Իսկ երկրի նախագահի աթոռը զավթել է մի մարդ, ով զուրկ է քաղաքական մտածելակերպից, ում թվում է, որ կյանքը մի մեծ խաղատուն է, իսկ երկիրը հանդիսանում է ընդամենը ֆիշկա, որը կարելի է դնել էսօր կարմրի, վաղն էլ ` սևի վրա: Դե, իսկ կհաղթես, թե` ոչ, արդեն ճակատագրի հարց է:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը