Լրահոս

25.06.2014 09:53


Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել

Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել

Հունիսի 24-ին, ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը