Լրահոս

24.06.2014 16:03


ԵՄ–ն Ալբանիային միության անդամի թեկնածուի կարգավիճակ է շնորհել

ԵՄ–ն Ալբանիային միության անդամի թեկնածուի կարգավիճակ է շնորհել

ԵՄ ընդհանուր հարցերով Խորհուրդն այսօր Լյուքսեմբուրգում որոշում է ընդունել Ալբանիային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհվել: Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։ Փաստաթղթում նշվում է, որ Ալբանիայի համար կարևոր կետերից պետք է լինի պետական կառավարման և դատական համակարգի բարեփոխումը, կազմակերպված հանցավորության և կաշառակերության դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը և այլն։ Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը