Աշխարհ

24.06.2014 12:45


ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Իրաքյան Քրդստան

ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Իրաքյան Քրդստան

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իրաքյան Քրդստան: Ըստ հաղորդագրության՝ Քերին կհանդիպի քրդերի քաղաքական առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ։ Քննարկման թեման՝ Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակն է։

Հիշեցնենք, ավելի վաղ Քերին ժամանել էր Բաղդադ, որտեղ բանակցություններ է վարել Իրաքի վարաչպետ Նուրի ալ-Մալիքիի հետ:

«Իրաքի տարածքում գործող զինյալները վտանգ են ներկայացնում ոչ միայն Իրաքի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- Կահիրեում կայացած մամուլի ասուլիսում հայատարարել էր ԱՄՆ պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել է հունիսի սկզբին, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները վերահսկողություն հաստատեցին Իրաքի հյուսիսային մի շարք բնակավայրեր վրա։

Այս խորագրի վերջին նյութերը