Մեկնաբանություն

24.06.2014 12:44


Մի քանի վատ լուր ունենք ձեզ համար, որի՞ց սկսենք

Մի քանի վատ լուր ունենք ձեզ համար, որի՞ց սկսենք

Ինչ ուզում եք՝ ասեք, չի կարող մարդը հանգիստ քնել, երբ իր պատճառով համատարած ՎԱՏ է։ Ի՞նչ հանգիստ քնել, ընդհանրապես քունը պետք է կորցրած լինի, երբ տեսնի, որ այդ համատարած վատն է՛լ ավելի է վատանում։

Իսկ եթե քնում է, նշանակում է՝ կամ նրա հետ հաստատ ինչ–որ բան այն չէ, կամ էլ չի տեսնում, թե ինչ է բերել բոլորի գլխին։

«Մի՛ հավատա, շե՛ֆ. դրանք չուզողներն են։ Ամեն ինչ ուզում են գաղջացնել...»,– չորս կողմից ասում են նրա «նվիրյալները»...

Ու համառորեն չի տեսնում, չի լսում, չի հասկանում՝ ինչ է բերել ու բերում երկրի գլխին։ Կամ էլ …

Մի կողմ դրե՛ք Ձեր կողմից ստեղծած միֆերը։ Դրանք միայն ձե՛զ համար կան։ Իրականությունը լրիվ այլ է։ Ու որքան փորձեք չտեսնել այն, այնքան ցավոտ է լինելու հենց ձեզ համար։ Լսե՛ք ու տեսե՛ք իրականությունը, առավել ևս, որ դուք եք այն այսպիսին դարձրել։

Այնպես որ, մի քանի վատ լուր ունենք ձեզ համար, որի՞ց սկսենք...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը