Լրահոս

24.06.2014 20:19


Իրաքում ռումբերի պայթյուններից քրդեր են զոհվել

Իրաքում ռումբերի պայթյուններից քրդեր են զոհվել

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այսօր Իրաքում՝ Սիրիայի հետ սահմանին, երկու ռումբերի պայթյունների հետևանքով 5 քուրդ աշխարհազորային է զոհվել։ Իրաքի իշխանությունների փոխանցմամբ՝ քրդական անվտանգության ուժերի ևս 3 աշխատակից վիրավորվել է:

Իրաքում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ։ Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները գրավել են երկրի մի շարք բնակավայրեր։

Այս խորագրի վերջին նյութերը