ԲՀԿ պատգամավոր. «Սարյան փողոցում երեկ համազգեստ կրող բոլոր անձինք պետք է խստագույնս պատժվեն»
Սարյան փողոցի երեկվա դեպքերը մեզ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ՀՀ քաղաքացին չունի իր կամքն ազատորեն արտահայտելու իրական մեխանիզմներ: Օրենքները միայն գրված են թղթի վրա, բայց դե ֆակտո քաղաքացին ունի միայն պարտականություններ, իսկ երբ հերթը հասնում է իրավունքներին, այստեղ առկա է միայն իշխանության իրավունքը, որը կարծես թե չի էլ գիտակցում, որ ունի նաև պարտականություններ: Անշուշտ, ոչ մի լավ բան չի կարելի սպասել, երբ միայն փողոցում կանգնելու և ինչ որ բան պահանջելու համար կարող են յուրաքանչյուրիս բերման ենթարկել, ծեծել կամ նսեմացնել: Հայաստանը պարտավոր է գնալ միայն ու միայն ժողովրդավարացման ճանապարհով: Ես դատապարտում եմ ոստիկանների երեկվա պահվածքը և կարծում եմ, որ Սարյան փողոցում երեկ համազգեստ կրող բոլոր անձինք ոստիկանի՝ իրենց լիազորություններից դուրս գործելու համար պետք է խստագույնս պատժվեն, ընդհուպ մինչև համակարգից հեռացում:

ԲՀԿ պատգամավոր