Սիրիական օբյեկտներին հարվածելու հարցում Չակ Հեյգելը իր աջակցությունն է հայտնել Իսրաելին
ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելն աջակցություն է հայտնել իր հրեա գործընկեր Մոշե Յաալոնին՝ վիճելի Հոլանյան բարձունքներում սիրիական օբյեկտներին հարվածելու հարցում։ Այդ մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ փոխծովակալ Ջոն Քիրբին։
Հիշեցնենք, որ երեկ Իսրաելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ դա եղել է քաղաքացիական մեքենա պայթեցնելուն Իսրայելի պատասխանը։
«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Հեյգելը Յաալոնին ներկայացրել է ԱՄՆ մոտեցումները տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, իսկ Իսրաելի պաշտպանության նախարարը Պենտագոնի ղեկավարին հայտնել է Հորդանան գետի արևմտյան ափին երեք հրեա անչափահասների առևանգման մասին։