Լրահոս

24.06.2014 09:45


Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
Մշակույթի նախարարությունը երեկ որոշում է կայացրել (տես կից հավելումը) անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները: Չնայած դրան, որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը:

Հունիսի 24-ին, երեքշաբթի, առավոտյան 9-ին «Փահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունըհավաքվում է Աֆրիկյանների ակումբի (Թումանյան/Տերյան) խաչմերուկում, որ հանձնեն բանվորներին եւ ոստիկաններին քանդման ապօրինության մասին որոշումը եւ թույլ չտան շարունակել շենքի ապօրինի քանդումը:

Քանդման անօրինականության և աննպատակահարմարության մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, որոնցիցամենացայտունը 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմից վավերացված է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, որի 5-րդ հոդվածում, մասնավորապես, նշված է, որ. «յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել...»: Այսինքն՝ ապամոնտաժման անվան տակ տեղի ունեցող քանդումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության7.10.2004թ.-ի 1616-Ն որոշմանը հղում տալով՝ հակասում է վերը նշված կոնվենցիային։ Այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության հոդված 6-ով ամրագրված է, որ. «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլնորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:

Մշակույթի նախարարության մի շարք անսկզբունքային աշխատակիցներ տվել են իրենց համաձայնություննիրականացնելու համար նշված քանդումը, որի հիման վրա և Երևանի քաղաքապետարանը տրամադրել է անօրինական ապամոնտաժման թույլտվություն։

Ելնելով վերնշյալից՝ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեն և «Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, դատարանը Հաստատել` Երևանի քաղաքապետի 26.08.2005թ. N 1845-Ա և ՀՀ Կառավարության 25.01.2007թ.N 108-Ն որոշումների առոչինչ լինելը:

Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը