Այս երկրում ով ինչի մասին հիմնավորված խոսում է, ով փորձում է հանդես գալ որեւէ առաջարկով կամ պահանջով, որոնց լուծման դեպքում կթեթեւանա ժողովրդի վիճակը՝ իշխանությունները, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե դրանք պոպուլիստական են: Կամ հրահանգում է իր «բազեներին» հակադարձել ու ասել, որ այդ պահանջները ժողովրդին հաճոյանալու համար են ներկայացվում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցից հետո հերթական անգամ «սուր կծկումներ» են նկատվում ցողունային թերապիա անցածի եւ այդ թերապիան չանցած նրա շրջապատի մոտ:
Ի դեպ, Քոչարյանի յուրաքանչյուր հարցազրույցից Սերժ Սարգսյանի քունն այնպես է փախչում, որ նա մի որոշ ժամանակ գոնե միջազգային հարթակներում չի քնում:
Այս անգամ էլ իշխանական ճամբարից արձագանքողներ եղան այդ հարցազրույցին:
Եվ այս անգամ արդեն այս ոճով՝ «բա խի՞ իրա նախագահության ժամանակ էդ չէր անում» (չնայած, բանասեր Սերժ Սարգսյանը ոճական եւ «լեզվաշարադրական» ձեւերն իրարից չի տարբերում, բայց ասենք, որ թե՛ պահանջ ներկայացնելը եւ թե՛ «բա խի՞ իրա ժամանակը» ոճական ձեւեր են): Ինչեւէ:
Կարելի է կարծել, թե Քոչարյանի նախագահության տաս տարիներին ՀՀԿ-ն լրիվ ուրիշ երկրի իշխող ուժն էր հանդիսանում: Հավանաբար «լայնախոհ Գյուլի» երկրի իշխող ուժն էր եւ պաշտպանում էր Թուրքիայի շահերը:
Սերժ Սարգսյանի ամենասիրելի լիդերն է, չէ՞, Գյուլը (հետո գալիս է Ալիևը, ում համար «բալետ» էր անում Սարգսյանը՝ ցանկանալով նրա վերընտրությունը): Դե, ուրեմն, երեւի, 1998-2008 թվականներին Գյուլի երկրում էին իրենք քաղաքական մեծամասնություն:
Ոչիշխանական ուժերի 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու պահանջին իր սատարումը հայտնած երկրորդ նախագահի (ով նաեւ հարցի խորքում այլ բան էլ է տեսնում) հայտարությունը նկատելիորեն դաղել է ՀՀԿ-ական «մեթան գազի» մասնագետին, ով շեֆի ցուցումով «հակադարձում» է Քոչարյանին՝ ասելով, թե վերջինիս նախագահության տաս տարիներին անընդհատ բարձրաձայնվում էր այդ հարցը, ի՞նչու նա չգնաց 100-տոկոսանոց ընտրակարգի ընդունմանը: Նույն բազեկանը, թերևս, «մոռանում» է, որ Քոչարյանի կառավարման շրջանում կամաց–կամաց ավելացան համամասնական տեղերն ի հաշիվ մեծամասնականի, այսինքն՝ փոփոխությունների ուղղությունը դեպի համամասնականն էր։
Իսկ հետաքքրիր է, սրանք ի՞նչու հիմա չեն մեղադրում Քոչարյանին այն բանի համար, որ նա իր նախագահության տաս տարիներին չգնաց «կուտակային» համակարգի ներդրման քայլին:
Թե՞, միայն Սերժ Սարգսյանին են պետք երկար ու էժան փողեր, ով էլ գալով իշխանության որոշեց ներդնել այդ հակամարդկային համակարգը:
Հետաքրիր է, ինչո՞ւ սրանք չեն մեղադրում երկրորդ նախագահին այն բանի համար, որ իր նախագահության տարիներին Որոտանի կասկադը չվաճառեց, կարմիր կետագծերի, արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի համակարգ չներդրեց:
Թե՞ օդից, ջրից ու ցամաքից փող քամելու մենաշնորհը պատկանում է միայն Սերժ Սարգսյանին, ով էլ գալով իշխանության նաեւ այս հարցերում նախանձելի նախաձեռնողականություն դրսեւորեց, այն էլ երկրում արձանագրված աղքատության 37 տոկոսի պարագայում:
Եթե խոսում եք, ապա այս հարցերն էլ բարձրացրեք, որ ժողովուրդն իմանա, թե իրականում ո՞ր ուժն է զբաղվում պոպուլիզմով ու թալանով, կամ փորձում հաճոյանալ ժողովրդին՝ վերջինիս վեց տարի կերակրելով բացառապես փուչ ու դատարկ խոստումներով:
Թեպետ, առանց դրա էլ ժողովուրդը լավ է ճանաչում իր կեղեքիչներին:
Սարգսյանը մնացել է կարենավագյանների հույսին

Կիմա Եղիազարյան