Կարծիք

23.06.2014 17:10


Արմեն Հարությունյան. «Քոչարյանը սպառնում է Սարգսյանի բիզնեսին»

Արմեն Հարությունյան. «Քոչարյանը սպառնում է Սարգսյանի բիզնեսին»

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է հասարակությանը հուզող մի քանի հարցերի: Ի՞նչ էր ուշագրավ:

Քոչարյանն իր խոսքում, թեկուզ անուղղակի, բայց հստակ աջակցություն է հայտնել «քառյակի» իշխանությանը ներկայացված պահանջներին՝ քննարկվող հարցերի շրջանակներում:

Երկրորդ. հասկացրեց, որ Սերժ Սարգսյանը զբաղված է թալանով, ու դա արտահայտվում է ամեն հարցում, հատկապես՝ Որոտանի կասկադին վերաբերող: Իսկ սա նշանակում է, որ հերթական անգամ Քոչարյանը բացատրում է, որ երկրի ղեկավարումն ամեն հարցում ձախողելուց, ազգային հարստությունը ծախծխելուց ու փողերը մեջ-մեջ անելուց հետո, Ազատիչին չի հաջողվելու այդ ամենը մարսել։
Քոչարյանը պարզ բացատրում է, որ այսօր ինքը չի կարող Ազատիչի հետ նույն խրամատում լինել՝ ոչ մարտական, ոչ քաղաքական, ոչ էլ ընկերական, քանի որ Սարգսյանը հիմա մտել է գռդոնի խրամատ ու դուրս գալ չի կարողանում, ավելի ճիշտ չի էլ ցանկանում:

Ուշագրավն այն է, որ ըստ իշխանական շրջանակներում տարածվող տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանն ամեն առիթով փորձում է ցույց տալ, թե իբր ինքը երկրորդ նախագահի հետ խնդիրներ չունի։ Նպատակը շատ պարզ է՝ կանխել սեփական թիմում տիրող նյարդային ու խուճապային տրամադրությունները։ Այսօրվա հայտարարությամբ երկրորդ նախագահը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սերժի ասածները որևէ հիմք չունեն։ Այնպես որ՝ թող հիմա էլ «վերջին բոլշևիկը» վերջին բլեֆով չփորձի «կյանքը» երկարաձգելու փորձեր անել:
Իսկ 100 տոկոս համամասնականի մասով Քոչարյանի դրական գնահատականը խոսում է այն մասին, որ Սարգսյանին չի հաջողվելու ազդեցիկ քաղաքական ուժերի կամ անհատների համոզել, թե աջակցեք անցնենք ամբողջությամբ մեծամասնականի՝ դուք էլ ձեր բաժինը կունենաք գալիք խորհրդարանում:

Ի դեպ, դեռ չէր հասցրել Քոչարյանը հարցազրույց տալ, «1in.am»-ը՝ նույն ինքը՝ Արման Բաբաջանյանը, արդեն լծվել է քննադատելու գործին՝ ամենաշատ «վառված» լինելով Որոտանի կասկադի հարցում 2-րդ նախագահի տեսակետից: Եվ դա հասկանալի է, քանզի Որոտանի կասկադի թեման ուղղակիորեն առնչվում է Արմանի անմիջական տերերին՝ երիտօլիգարխիային։

Պարզ է չէ՞, որ Քոչարյանի այն միտքը, թե այս գործարքի մեղավորները պետք է պատասխանատվության ենթակվեն՝ սարսափեցրել է ոչ միայն Արմանին: Դիվերսիֆիկացիայի մասով էլ մենք իհարկե լավ գիտենք՝ դա ինչ է նշանակում Ազատիչի պատկերացմամբ, որ վերջինս մեր երկրի թալանի մի մասն իրականացնում է իր մի հարազատի միջոցով, մյուս մասը՝ մյուսի: Դա էլ Բաղրամյան 26–ում կոչում են «դիվերսիֆիկացիա»՝ հայտնի անեկդոտի շրջանակներում։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1432940036977779&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը