Աշխարհ

23.06.2014 16:05


Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Ադրբեջանի ղեկավարի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են տարածաշրջանային մի շարք օրակարգային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ օժանդակել հիմնախնդրի խաղաղ լուծմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները նշել են ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցությանը հասնելու կարևորությունը՝ քննարկելով դրա հետագա զարգացման ուղիները։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը