Կարծիք

23.06.2014 14:48


Սևակ Դանիելյան

Սևակ Դանիելյան

Այսօր մեր երկրում գոյություն ունեն խնդիրներ, որոնք ակնհայտորեն հուզում են բոլորիս: Մեզանից ոչ ոք չի ուզում էլեկտրաէներգիայի համար թանկ գին վճարել, ինչ է թե իշխանություններն ուզում են իրենց ձեռքը վերցնել էլեկտրաէներգիայի ոլորտը ու բոլորիս թելադրել, թե որքան պիտի վճարենք, որ վարչակարգի անսպառ ախորժակը հագեցնենք: Մեզանից ոչ ոք չի ուզում կարմիր գծերի համար փող տալ Սաշիկին ու նրա եղբորը, ոք ոչ չի ուզում նաև արագաչափերից ու տեսախցիկներից հավաքված գումարները ուղել նույն Սաշիկի ու իր ընտանիքի գրպանը:

Միաժամանակ, վստահաբար կարելի է ասել, որ հասարակության մի ստվար զանգված գիտակցում է, որ եթե ընդդիմությունը ստիպի իշխանություններին անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ապա դա ինքնաբերաբար կնշանակի այն, որ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն կզրկվի մեծամասնությունից ԱԺ-ում: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ Սարգսյանն ուզում է Սահմանադրությունը փոխել ու ԱԺ նախագահի լիազորությունները հավասարեցնել գրեթե թագավորի լիազորություններին, ապա պարզ է դառնում, որ ԱԺ-ում ՀՀԿ-ին մեծամասնությունից զրկելը նշանակում է հեռացնել Սերժ Սարգսյանին իշխանությունից, պարզ է դառնում, որ այս խնդիրը կենսական նշանակություն ունի բոլորիս համար:

Այս հարցում կա հասարակության ու քաղաքական ուժերի մեջ կոնսենսուս, և ահա այսօր տված հարցազրույցով այդ կոնսենսուսին միացավ նաև Ռոբերտ Քոչարյանը ու հերթական անգամ ապացուցեց, որ գործող իշխանություններից շատ ավելի լավ է ընկալում ու տեսնում հասարակությանը հուզող խնդիրները: Մենք այսօր ունենք մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել «կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» արտահայտությամբ:

Քաղաքացիական հասարակություն+ քաղաքական ուժեր + առաջին ու երկրորդ նախագահներ = համապետական «կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան»:

Մնում է միայն, որ այս կոնսենսուսը նյութականացվի ու մենք մեր երկրում ունենանք որակապես նոր իշխանություն, որը հստակորեն տիրապետում է երկրի բոլոր խնդիրներին ու գործողությունների հստակ ծրագիր ունի երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար:

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը