Կարծիք

23.06.2014 14:15


Մերի Մովսիսյան. ««Ունիկալ» ապահով Հայաստանում»

Մերի Մովսիսյան. ««Ունիկալ» ապահով Հայաստանում»

Ինչպիսի՞ն են մեր իշխանությունների պատկերացումները սոցիալական պետության մասին։ Զարգացած և զարգացող երկրներում սոցիալապես անապահով խավերի կեցության խնդիրները լուծվում են ի հաշիվ բիզնես ոլորտում բարձր հարկային տոկոսադրույքների։ Ճիշտ է՝ այս մոդելը լի է թերություններով, այնուամենայնիվ, գործնական է ու քիչ թե շատ արդյունավետ։ Լռում եմ Սինգապուրի սոցիալական խնդիրների լուծման մոդելի մասին, քանզի ազգիս վերնախավը չափից դուրս «պետական» մտածելակերպ ունի...

Մեր «ունիկալ ապահով Հայաստանում» պատկերը սոցիալական պետության նույնպես «ունիկալ է»։ Դուք տեսեք, մեր իշխանավորների «մտքի» թռիչքին ու տրամաբանությանը։ Ըստ նրանց՝ սոցիալական պետությունը դա՝ բարձր հարկային տոկոսադրույքներն են բիզնես ոլորտում + սոցիալական խոցելի խավերի միանվագ վճարների կրճատումը (կարծում եմ, գործազրկության 18000 կրճատման մասին ոչ մեկ չի մոռացել) + սոցիալական բարեփոխումները հանուն «սոցիալապես ամենախոցելի» շերտի՝ իշխանության համար։ Մեր իշխանությունները սոցիալական պետությունը կառուցում են երկար փողեր ստեղծելով՝ աշխատավարձերի փոխարեն «աղքատավարձ» ստացող քաղաքացիների գրպանը 5%-ի չափով մտնելով։

Բավականին հետաքրքիր երկրում ենք ապրում։

Հ. Գ. Հայաստանում կարելի է ռեալիթի շոու կազմակերպել «Остаться в живых»-ի տարբերակով…

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը