Արսեն Գևորգյան. «Դու քո փայը ստացի՛ր, Սերժին ծառայի՛ր ու իր շահերը սպասարկի՛ր»
Չհասցրեց «Yerkir.am»-ը հրապարակել Քոչարյանի հարցազրույցը, ու լրատվական դաշտում Սերժ Սարգսյանի գլխավոր հենասյունը («1in.am»-ը) արձագանքեց երկրորդ նախագահի խոսքերին: Ակնհայտ է, որ Քոչարյանը շատ առողջ մեսիջներով հարցազրույց տվեց՝ անդրադառնալով բոլոր այն հարցերին, որոնք առընչվում են մեր երկրում բնակվող բոլոր մարդկանց: Ո՞վ չի հասկանում, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը ապօրինի էր: Ո՞վ չի հասկանում, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը ձեռնտու չէ գործող վարչակարգին, քանզի դա կզրկի ՀՀԿ-ին ԱԺ-ում մեծամասնությունից: Ո՞վ չի հասկանում, որ կարմիր գծերից, արագաչափերից ստացված փողերը պիտի ծառայեն ոչ թե մասնավորին, այլ պետությանն ու քաղաքացիներին: Բոլորն էլ սա հասկանում են, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանը, ու այդ առումով նրա հարցազրույցը ևս մեկ կարևոր ուղերձ էր հասարակությանը առ այն, որ երկրում կան գործիչներ, ովքեր լավ ընկալում են մարդկանց հուզող խնդիրները ու գիտեն դրանց լուծման ճանապարհները: Եվ սա, իհարկե, դուր չի գալիս Սերժ Սարգսյանին ու նրա խամաճիկին լրատվական դաշտում: Դրա համար Արման Բաբաջանյանին կարող եմ ասել. դու քո փշուրները Սերժ Սարգսյանի սեղանից դեռ ստացի՛ր, ծառայի՛ր նրան ու նրա շահերը սպասարկի՛ր, բայց իմացի՛ր, որ դու արդեն բացահայտված ես և քո շեֆը կարող է քո փայը պակասեցնել, քանի այլևս չես կարողանում իրեն առաջվա պես պաշտպանել:
Արսեն Գևորգյան. «Դու քո փայը ստացի՛ր, Սերժին ծառայի՛ր ու իր շահերը սպասարկի՛ր»
Չհասցրեց «Yerkir.am»-ը հրապարակել Քոչարյանի հարցազրույցը, ու լրատվական դաշտում Սերժ Սարգսյանի գլխավոր հենասյունը («1in.am»-ը) արձագանքեց երկրորդ նախագահի խոսքերին: Ակնհայտ է, որ Քոչարյանը շատ առողջ մեսիջներով հարցազրույց տվեց՝ անդրադառնալով բոլոր այն հարցերին, որոնք առընչվում են մեր երկրում բնակվող բոլոր մարդկանց: Ո՞վ չի հասկանում, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը ապօրինի էր: Ո՞վ չի հասկանում, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը ձեռնտու չէ գործող վարչակարգին, քանզի դա կզրկի ՀՀԿ-ին ԱԺ-ում մեծամասնությունից: Ո՞վ չի հասկանում, որ կարմիր գծերից, արագաչափերից ստացված փողերը պիտի ծառայեն ոչ թե մասնավորին, այլ պետությանն ու քաղաքացիներին: Բոլորն էլ սա հասկանում են, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանը, ու այդ առումով նրա հարցազրույցը ևս մեկ կարևոր ուղերձ էր հասարակությանը առ այն, որ երկրում կան գործիչներ, ովքեր լավ ընկալում են մարդկանց հուզող խնդիրները ու գիտեն դրանց լուծման ճանապարհները: Եվ սա, իհարկե, դուր չի գալիս Սերժ Սարգսյանին ու նրա խամաճիկին լրատվական դաշտում:
Դրա համար Արման Բաբաջանյանին կարող եմ ասել. դու քո փշուրները Սերժ Սարգսյանի սեղանից դեռ ստացի՛ր, ծառայի՛ր նրան ու նրա շահերը սպասարկի՛ր, բայց իմացի՛ր, որ դու արդեն բացահայտված ես և քո շեֆը կարող է քո փայը պակասեցնել, քանի այլևս չես կարողանում իրեն առաջվա պես պաշտպանել:
Արսեն Գևորգյան