Էլեկտրաէներգիայի թանկացումը քաղաքական որոշում է Երբ իմացա, որ իշխանությունները վաճառեցին Որոտանի ՀԷԿ-ը, գոնե իմ համար ակնհայտ էր, որ իշխանությունները փորձելու են նաև էլեկտրաէներգիայի ոլորտը իրենցով անել: Կասկածներս ավելի խորացան այն բանից հետո, երբ մամուլում սկսեցին հրապարակումներ հայտնվել այն մասին, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մեջ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներից մեկի մատը խառն է: Ոչ ոքու համար էլ գաղտնիք չէ, որ Որոտանը մեծ շահույթներ է բերում, սակայն, ինչպես ասում են, «ախորժակը ուտելիս է բացվում», և իշխանությունները որոշեցին, որ այս ոլորտից պետք է գերշահույթ ստանան, իսկ դրա համար անհրաժեշտ է ոչ միայն Որոտանը գնել, այլ նաև տիրանալ բաշխիչ ցանցերին: Դրանից հետո արդեն, երբ ամեն ինչ լինի մեկ մարդու ձեռքերում, նա կկարողանա էլեկտրաէներգիայի գները թելադրել: Եվ ահա դրա համար էլ հիմա արհեստականորեն գործընթացը տարվում է, որպեսզի բաշխիչ ցանցերը սնանկ հայտարարվեն, ինչը թույլ կտա նույն մարդուն, ով գնեց Որոտանը, գնել նաև բաշխիչ ցանցերը ու դառնալ մոնոպոլիստ էլեկտրաէներգիայի ոլորտում: Հետևաբար, պետք է բողոքի ցույցեր անել ոչ թե ՀԾԿՀ-ի մոտ, այլ՝ Բաղրամյան 26-ի առջև:
Վազգեն Պետրոսյան
Էլեկտրաէներգիայի թանկացումը քաղաքական որոշում է
Երբ իմացա, որ իշխանությունները վաճառեցին Որոտանի ՀԷԿ-ը, գոնե իմ համար ակնհայտ էր, որ իշխանությունները փորձելու են նաև էլեկտրաէներգիայի ոլորտը իրենցով անել: Կասկածներս ավելի խորացան այն բանից հետո, երբ մամուլում սկսեցին հրապարակումներ հայտնվել այն մասին, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մեջ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներից մեկի մատը խառն է:
Ոչ ոքու համար էլ գաղտնիք չէ, որ Որոտանը մեծ շահույթներ է բերում, սակայն, ինչպես ասում են, «ախորժակը ուտելիս է բացվում», և իշխանությունները որոշեցին, որ այս ոլորտից պետք է գերշահույթ ստանան, իսկ դրա համար անհրաժեշտ է ոչ միայն Որոտանը գնել, այլ նաև տիրանալ բաշխիչ ցանցերին: Դրանից հետո արդեն, երբ ամեն ինչ լինի մեկ մարդու ձեռքերում, նա կկարողանա էլեկտրաէներգիայի գները թելադրել: Եվ ահա դրա համար էլ հիմա արհեստականորեն գործընթացը տարվում է, որպեսզի բաշխիչ ցանցերը սնանկ հայտարարվեն, ինչը թույլ կտա նույն մարդուն, ով գնեց Որոտանը, գնել նաև բաշխիչ ցանցերը ու դառնալ մոնոպոլիստ էլեկտրաէներգիայի ոլորտում:
Հետևաբար, պետք է բողոքի ցույցեր անել ոչ թե ՀԾԿՀ-ի մոտ, այլ՝ Բաղրամյան 26-ի առջև:
Վազգեն Պետրոսյան