Աշխարհ

23.06.2014 18:10


Իրաքի գրոհայինները ենթադրաբար մահապատժի են ենթարկել Սադամ Հուսեյնին մահվան դատապարտած դատավորին

Իրաքի գրոհայինները ենթադրաբար մահապատժի են ենթարկել Սադամ Հուսեյնին մահվան դատապարտած դատավորին

Իրաքի գրոհայինները ենթադրաբար սպանել են երկրի նախկին նախագահ Սադամ Հուսեյնին մահապատժի դատապարտած դատավոր Ռաուֆ Աբդուլ Ռահմանին։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը, հղում անելով The Daily Mail-ին, հայտնում է, որ Ռահմանը գերի էր վերցվել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայչահեղական խմբավորման գրոհայինների կողմից: Իրաքի կառավարությունն առայժմ չի հաստատել դատավորի մահվան լուրը։

Ըստ աղբյուրի՝ դատավորը գերևարվել է հունիսի 16-ին, իսկ դրանից երկու օր անց տեղի է ունեցել նրա մահապատիժը: Այսպիսիով, գրոհայինները վրեժ են լուծել Հուսեյնի մահվան համար։

Այս խորագրի վերջին նյութերը