Կոսովոյի հյուսիսում բախումների հետևանքով 21 մարդ է տուժել
Նախօրեին Կոսովոյի հյուսիսում Կոսովսկա–Միտրովիցա քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 21 մարդ, այդ թվում՝ թվում 13 հասարակական կարգի իրավապաշտպան և երկու լրագրող։ Կոսովոյի ոստիկանության փոխանցմամբ՝ անկարգությունները հրահրել են ալբանացիները, ովքեր դեմ են եղել սերբերի կողմից Իբար գետի վրա Կոսովսկա–Միտրովիցա տանող կենտրոնական կամրջի փակմանը։ Գետը բաժանում է քաղաքն ալբանական և սերբական մասերի։ Նշյալ հատվածն արդեն մի քանի անգամ դարձել է միջէթնիկ լարվածության պատճառ։ Մի քանի օր առաջ սերբերը կամրջի իրենց հատվածից վերացրել են 2011 թ.–ից մինչ օրս մնացած արգելապատնեշները՝ փոխարենը մի քանի շարքով բույսերով ծաղկամաններ տեղադրել։ Ծաղիկների պատնեշը առաջացրել է տեղի ալբանացիների բողոքը։ Շուրջ հազար ալբանացի հավաքվել է կամրջի մոտ՝ պահանջելով միավորել քաղաքի երկու հատվածները։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։ Տեղեկացնում է «ՌՒԱ Նովոստի»–ն։