Աշխարհ

23.06.2014 10:20


Գաբալայում մեկնարկում է ռուս-ադրբեջաբնական միջտարածաշրջանային համաժողովը

Գաբալայում մեկնարկում է ռուս-ադրբեջաբնական միջտարածաշրջանային համաժողովը

Ռուս-ադրբեջաբնական «Միջտարածաշրջանային համագործակցություն. զարգացման նոր հնարավորություններ» հինգերորդ համաժողովը մեկնարկում է այսօր՝ ադրբեջանական Գաբալա քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի տարածքային զարգացման նախարարությունը։ «Համաժողովում մի շարք համաձայնագրեր ու պայմանագրեր փաստաթղթային ձևակերպումներ կստանան։ Ծրագրի գլխավոր կետերից մեկը լինելու է Ռուսաստանի տարածքային զարգացման նախարարության և Ադրբեջանի տնտեսության ու արդյունաբերության նախարարության միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը»,–ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։ Համաժողովի 400 մասնակիցների թվում են ՌԴ նախագահի միջտարածաշրջանային և օտարերկրյա երկրների հետ մշակութային կապերի հարցերով վարչության պետ Վլադիմիր Չերնովը, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է տարածաքային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը։ Նախարարության տվյալներով՝ Գաբալա կժամանեն Ռուսաստանի 85 շրջաններից 24–ի ներկայացուցիչները, ինչպես նաև Դաղստանի, Ինգուշետիայի և Հյուսիսային Օսիայի ղեկավարները։ Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը