Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակում G խմբում մրցեցին ԱՄՆ-ի և Պորտուգալիայի հավաքականները: Արդեն 5-րդ րոպեին Նանին առաջ մղեց պորտուգալացիներին։ ԱՄՆ-ի ընտրանին երկրորդ խաղակեսում Ջերմեյն Ջոնսի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը: 81-րդ րոպեին էլ Քլինթ Դեմփսին առաջ մղեց ամերիկացիներին։ Սակայն ԱՄՆ հավաքականը բաց թողեց բաղձալի հաղթանակը՝ ավելացված վերջին րոպեին Սիլվեստրե Վարելան փրկեց Պորտուգալիային։
Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց ԱՄՆ-ի հավաքականի դարպասապահ Թիմ Հովարդը, որը մի քանի դրվագներում փրկեց իր թիմին գոլից:
Այս խմբում Գերմանիայի և ԱՄՆ-ի հավաքականներն ունեն 4-ական, Գանան ու Պորտուգալիան՝ 1-ական միավոր: Վերջին տուրում կմրցեն ԱՄՆ-ն ու Գերմանիան, Գանան ու Պորտուգալիան:
ԱՄՆ–Պորտուգալիա՝ 2։2(տեսանյութ)