Այն, ինչի համար չեն ընդունում Սերժ Սարգսյանին Հայաստանում, ընդունում են դրսում։ Ավելի ճիշտ՝ ընդունում էին, քանզի սեփական երկրի շահերն աճուրդի հանած ղեկավարների ուսին միշտ էլ դրսում սիրում են թփթփացնել մինչև իրենց ուզածին հասնելը։
Հիմա, սակայն, Սերժը կորցրել է դրսում ընդունելի լինելու հնարավորությունը։
Քանի դեռ նա դրսում բոլորին «այո» էր ասում, իսկ ներսին՝ հայ ժողովրդին, «ոչ», խաղի տեղ կար։ Երբ պարզ դարձավ, որ նա խճճվել է իրարամերժ «այո»–ների մեջ, նրան պարզապես սկսեցին չհարգել Արևմուտքում և չվստահել Ռուսաստանում։
Սերժը «քցեց» Արևմուտքին և մնաց Ռուսաստանի «վրա»։ Իսկ նմաններին պարզապես նվաստացնում են, ինչին մենք ականատես ենք լինում ամեն առիթով։
ՀՀԿ ղեկավարի «նախաձեռնողականության» արդյունքում Հայաստանն այժմ դարձել է ֆուտբոլի գնդակ միջազգային հարաբերություններում։
Մարտի 1–ի միջոցով նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը, փորձելով լեգիտիմություն գտնել արտաքին դաշտում, երեք կոպտագույն սխալ է թույլ տվել։ Դրանք են՝ 1. «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, 2. ԵՄ–ի ասոցացման գործընթացի մեջ մտնելն ու հակառուսական մանրադրամ դառնալու պատրաստակամությունը և 3. Մաքսային միություն մտնելու որոշումը։
Սերժ Սարգսյանի թուրքական փրկօղակը
«Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում ամպեր կուտակվեցին Ղարաբաղի ու Հայաստանի գլխին, սառեցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Բացի այդ՝ Թուրքիան Ղարաբաղի հարցում դարձավ ակտիվ լոբբիստ և մխրճվեց Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մեջ՝ ընդունելով թելադրողի դիրք։
«Ֆուտբոլային» դիվանագիտության վերջակետը դրվեց Կազանում և Երևանում։
Կազանում փակուղի մտավ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը և իջեցվեց 2007թ. ամրագրված նշաձողը, ինչը հեռու էր իդեալական լինելուց, սակայն այն ինչ ունենք հիմա շատ ավելի վատ է, քան ամրագրված էր Մադրիդյան կոչված փաստաթղում։ Այսինքն՝ փոխարենը նշաձողը բարձրացնելու, Սերժն այն իջեցրել է շրիշակից էլ ցածր։ Հիմա նա ուզում է հասնել 2007–ի մակարդակին, սակայն չի կարողանում, քանզի խայտառակ սխալներ է թույլ տվել դիվանագիտության ոլորտում, ինչպես նաև թուլացրել է Հայաստանը թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական առումներով։ Դրսում բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը, ֆիքսել են այս ամենը և դա է պատճառը, որ պաշտոնական Բաքուն կոշտացրել է իր դիրքորոշումը։
Պարտություն կրելով հայ–թուրքական գործընթացում և Ղարաբաղի հարցում հասնելով վտանգավոր կետի՝ Սերժը փորձեց փրկվել ռուսների օգնությամբ։ Վերջիններս գին պահանջեցին դրա դիմաց ու քանի որ չէին վստահում Սերժին՝ Երևանում կնքվեց ՌԴ ռազմաբազան Հայաստանում տեղակայելու ժամկետը կես դարով երկարաձգելու պայմանագիրը։ Եվ դա այն դեպքում, երբ նախորդ պայմանագրի ժամկետի ավարտին դեռ շատ կար։
«Ընտրակեղծիքներն՝ ինձ, Հայաստանը՝ ձեզ»
Այս ամենը դաս չեղավ Ս. Սարգսյանի համար, և նա նոր արկածախնդրության գնաց։
«Դուք ինձ աջակցում եք ընտրակեղծիքների հարցում և փող եք տալիս, իսկ ես համաձայնում եմ մտնել ձեր ուզած ասոցացման գործընթացի մեջ». ահա այս բանաձևով էր Սերժը ԵՄ–ի հետ խաղի մեջ մտել։ Խաղ, որը Հայաստանի համար կարող էր շատ ավելի վատ սցենարով ավարտվել, քան մենք տեսնում ենք Ուկրաինայում։
ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացը նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է կոմպլեմենտար և հավասարակշռված արտաքին քաղաքականությունից՝ հօգուտ Արևմուտքի և ընդդեմ Ռուսաստանի։ Նման բան տարիներ շարունակ երազում էին Թուրքիան ու Ադրբեջանը, բայց չէին կարողանում կյանքի կոչել իրենց երազանքը։
Սերժ Սարգսյանը, փաստորեն, 3,5 տարվա ընթացքում արեց այն, ինչ չեր հաջողվում Անկարային ու Բաքվին 1994–ից ի վեր։ Արդյունքը եղավ այն, որ բարելավվեցին ՌԴ–ի ու Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև Ադրբեջանի ու Արևմուտքի հարաբերությունները։ Ասել է թե՝ ասոցացման գործընթացի մեջ չմտած Բաքուն սկսեց վարել կոմպլեմենտար քաղաքականություն, իսկ ահա պաշտոնական Երևանը որդեգրեց մեր երկիրը խոշոր խաղացողների մրցակցության հարթակի վերածելու քաղաքականություն, ինչը հղի էր և է վատ հետևանքներով։
Սերժին, սակայն, այդ ամենը չէր հետաքրքրում ու չի հետաքրում նաև հիմա։
ԵՄ չինովնիկների ու ՀՀ իշխանության միջև կքնվել էր քստմնելի գործարք հայ ժողովրդի թիկունքում։ Ժողովրդավարական արժեքներից խոսող ֆյուլեները ողջունեցին ու ծափահարեցին Սերժի տոկոս «խփոցին»՝ ինչ է թե նրա միջոցով Հայաստանը դարձնելու էին մանրադրամ Ռուսաստան–Արևմուտք դիմակայությոն մեջ։
Սերժի «արևմտամետությունը», ինչպես հայտնի է, ավարտվեց Մաքսային միություն մտնելու սխալ որոշմամբ։
Դա, ըստ էության, կրկին նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է կոմպլեմենտարիզմից, բայց այս անգամ արդեն հանուն ՌԴ շահերի սպասարկման և ընդդեմ Արևմուտքի։
Մենք, փաստորեն, դարձանք կողմ Արևմուտք–Ռուսաստան դիմակայության մեջ՝ առանց սեփական շահի, ավելի ճիշտ՝ սեփական շահերի ոտնահարման գնով։
Ահա թե ինչի հանգեցրեց «Վերջի բոլշևիկի»,Տիգրան Սարգսյանի, Շավարշ Քոչարյանի ու սրանց կցված «արևմտամետ» գեղամյանների (Դավիթ Շահնազարյան, Արամ Սարգսյան, Իգոր Մուրադյան, կոոպերատիվ ՀՀՇ–ականներ, անազատ դեմոկրատներ և այլն), «անկախ» լրատվամիջոցների («1in.am», «Lragir.am» և այլ «am»–ներ ու «ատամնատեխնիկ» կնանիքի օգնությամբ տպվող թերթեր) գործունեությունը։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ ՄՄ մտնելու և հետագայում ԵՏՄ–ին անդամակցելու որոշումը որևէ դրական ազդեցություն չի թողել հայ–ռուսական խաթարված ու պրոադրբեջանական կոդերով փչացված հարաբերությունների վրա։ Բնականաբար՝ Արևմուտքն էլ իր հերթին, մեղմ ասած, ոգևորված չէ այդ ամենով։
Արդյունքն այն է, որ հիմա և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը փորձում են իրենց կողմը ներգրավել Բաքվին, քանզի Ս. Սարգսյանը Երևանին զրկել է սուբյեկտայնությունից և մեզ հետ որևէ մեկը չի ուզում հարց քննարկել։
Բնականաբար Բաքվի հետ առևտուրը վերաբերում է Ղարաբաղի հարցին։ Առևտուրն է պատճառը, որ ամերիկացիները շտապեցին հայտնել, որ իրենք կողմ են Հայաստանի կապիտուլյացիային, իսկ ռուսներն էլ սիրախաղ սկսեցին Ալիևի վարչակազմի հետ։
Ճիշտ է, ռուսները ամերիկացի դիվանագետների պես կատեգորիկ չեն պնդում, որ հայերը պետք է գնան կապիտուլյացիայի, քանզի նրանց շահերից է բխում ստատուս–քվոն (այդ հարցում Երևանի ու Մոսկվայի շահերը համընկնում են), բայց եթե այսպես մնա ու Սերժը շարունակի հանուն սեփական աթոռի մանրադրամի ֆունկցիա կատարել Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում, ապա ամեն ինչ կարող է փոխվել։
Բաքուն հիմա պոչ է խաղացնում և փորձում է օգտվել Երևանի սխալից՝ կոմպլեմենտար քաղաքականություն վարելով Արևմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Թե ինչով կավարտվի այս ամենը, դժվար չէ կռահել։ Ու որևէ կողմի մեղադրել պետք չէ և պետք չէ նաև նեղանալ այս կամ այն պետությունից, որ մեր փոխարեն մեր տունը չեն պաշտպանում ու իրենց շահն են առաջ տանում։ Բա ի՞նչ պետք է անեին։ Իսկ ո՞վ է խանգարում մեզ մեր շահերն առաջ տանել։ Ոչ մեկը։
Եվ պետք չէ «դհոլություն» անել ու փորձել Սերժի հետույքը փրկել՝ առաջ բերելով «գեոպոլիԾիկ» խաղերի տեսությունն ու ամեն ինչի մեջ մեղադրելով Պուտինին։
. . .
Աստանայում յուրօրինակ կերպով ամփոփվեց Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականությունը, որի հաշվեկշիռը խիստ բացասական է Հայաստանի ու Ղարաբաղի համար։
Մենք պարտություններ կրեցինք դրսում ու որպեսզի կարողանանք հետ պտտեցնել այդ ամենը, պետք է հաղթանակ տանենք Երևանում։ Բոլոր խնդիրները լուծվում են ներսում։
«Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսը, հետևաբար, պետք է դոմինանտային դառնա։
Սերժ Սարգսյանի կարգախոսը. դրսին՝ «այո», ներսին՝ «ոչ»
Այն, ինչի համար չեն ընդունում Սերժ Սարգսյանին Հայաստանում, ընդունում են դրսում։ Ավելի ճիշտ՝ ընդունում էին, քանզի սեփական երկրի շահերն աճուրդի հանած ղեկավարների ուսին միշտ էլ դրսում սիրում են թփթփացնել մինչև իրենց ուզածին հասնելը։
Հիմա, սակայն, Սերժը կորցրել է դրսում ընդունելի լինելու հնարավորությունը։
Քանի դեռ նա դրսում բոլորին «այո» էր ասում, իսկ ներսին՝ հայ ժողովրդին, «ոչ», խաղի տեղ կար։ Երբ պարզ դարձավ, որ նա խճճվել է իրարամերժ «այո»–ների մեջ, նրան պարզապես սկսեցին չհարգել Արևմուտքում և չվստահել Ռուսաստանում։
Սերժը «քցեց» Արևմուտքին և մնաց Ռուսաստանի «վրա»։ Իսկ նմաններին պարզապես նվաստացնում են, ինչին մենք ականատես ենք լինում ամեն առիթով։
ՀՀԿ ղեկավարի «նախաձեռնողականության» արդյունքում Հայաստանն այժմ դարձել է ֆուտբոլի գնդակ միջազգային հարաբերություններում։
Մարտի 1–ի միջոցով նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը, փորձելով լեգիտիմություն գտնել արտաքին դաշտում, երեք կոպտագույն սխալ է թույլ տվել։ Դրանք են՝ 1. «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, 2. ԵՄ–ի ասոցացման գործընթացի մեջ մտնելն ու հակառուսական մանրադրամ դառնալու պատրաստակամությունը և 3. Մաքսային միություն մտնելու որոշումը։
Սերժ Սարգսյանի թուրքական փրկօղակը
«Ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում ամպեր կուտակվեցին Ղարաբաղի ու Հայաստանի գլխին, սառեցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Բացի այդ՝ Թուրքիան Ղարաբաղի հարցում դարձավ ակտիվ լոբբիստ և մխրճվեց Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մեջ՝ ընդունելով թելադրողի դիրք։
«Ֆուտբոլային» դիվանագիտության վերջակետը դրվեց Կազանում և Երևանում։
Կազանում փակուղի մտավ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը և իջեցվեց 2007թ. ամրագրված նշաձողը, ինչը հեռու էր իդեալական լինելուց, սակայն այն ինչ ունենք հիմա շատ ավելի վատ է, քան ամրագրված էր Մադրիդյան կոչված փաստաթղում։ Այսինքն՝ փոխարենը նշաձողը բարձրացնելու, Սերժն այն իջեցրել է շրիշակից էլ ցածր։ Հիմա նա ուզում է հասնել 2007–ի մակարդակին, սակայն չի կարողանում, քանզի խայտառակ սխալներ է թույլ տվել դիվանագիտության ոլորտում, ինչպես նաև թուլացրել է Հայաստանը թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական առումներով։ Դրսում բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը, ֆիքսել են այս ամենը և դա է պատճառը, որ պաշտոնական Բաքուն կոշտացրել է իր դիրքորոշումը։
Պարտություն կրելով հայ–թուրքական գործընթացում և Ղարաբաղի հարցում հասնելով վտանգավոր կետի՝ Սերժը փորձեց փրկվել ռուսների օգնությամբ։ Վերջիններս գին պահանջեցին դրա դիմաց ու քանի որ չէին վստահում Սերժին՝ Երևանում կնքվեց ՌԴ ռազմաբազան Հայաստանում տեղակայելու ժամկետը կես դարով երկարաձգելու պայմանագիրը։ Եվ դա այն դեպքում, երբ նախորդ պայմանագրի ժամկետի ավարտին դեռ շատ կար։
«Ընտրակեղծիքներն՝ ինձ, Հայաստանը՝ ձեզ»
Այս ամենը դաս չեղավ Ս. Սարգսյանի համար, և նա նոր արկածախնդրության գնաց։
«Դուք ինձ աջակցում եք ընտրակեղծիքների հարցում և փող եք տալիս, իսկ ես համաձայնում եմ մտնել ձեր ուզած ասոցացման գործընթացի մեջ». ահա այս բանաձևով էր Սերժը ԵՄ–ի հետ խաղի մեջ մտել։ Խաղ, որը Հայաստանի համար կարող էր շատ ավելի վատ սցենարով ավարտվել, քան մենք տեսնում ենք Ուկրաինայում։
ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացը նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է կոմպլեմենտար և հավասարակշռված արտաքին քաղաքականությունից՝ հօգուտ Արևմուտքի և ընդդեմ Ռուսաստանի։ Նման բան տարիներ շարունակ երազում էին Թուրքիան ու Ադրբեջանը, բայց չէին կարողանում կյանքի կոչել իրենց երազանքը։
Սերժ Սարգսյանը, փաստորեն, 3,5 տարվա ընթացքում արեց այն, ինչ չեր հաջողվում Անկարային ու Բաքվին 1994–ից ի վեր։ Արդյունքը եղավ այն, որ բարելավվեցին ՌԴ–ի ու Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև Ադրբեջանի ու Արևմուտքի հարաբերությունները։ Ասել է թե՝ ասոցացման գործընթացի մեջ չմտած Բաքուն սկսեց վարել կոմպլեմենտար քաղաքականություն, իսկ ահա պաշտոնական Երևանը որդեգրեց մեր երկիրը խոշոր խաղացողների մրցակցության հարթակի վերածելու քաղաքականություն, ինչը հղի էր և է վատ հետևանքներով։
Սերժին, սակայն, այդ ամենը չէր հետաքրքրում ու չի հետաքրում նաև հիմա։
ԵՄ չինովնիկների ու ՀՀ իշխանության միջև կքնվել էր քստմնելի գործարք հայ ժողովրդի թիկունքում։ Ժողովրդավարական արժեքներից խոսող ֆյուլեները ողջունեցին ու ծափահարեցին Սերժի տոկոս «խփոցին»՝ ինչ է թե նրա միջոցով Հայաստանը դարձնելու էին մանրադրամ Ռուսաստան–Արևմուտք դիմակայությոն մեջ։
Սերժ Սարգսյանը՝ Կրեմլի անցանկալի հաճախորդի կարգավիճակում
Սերժի «արևմտամետությունը», ինչպես հայտնի է, ավարտվեց Մաքսային միություն մտնելու սխալ որոշմամբ։
Դա, ըստ էության, կրկին նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է կոմպլեմենտարիզմից, բայց այս անգամ արդեն հանուն ՌԴ շահերի սպասարկման և ընդդեմ Արևմուտքի։
Մենք, փաստորեն, դարձանք կողմ Արևմուտք–Ռուսաստան դիմակայության մեջ՝ առանց սեփական շահի, ավելի ճիշտ՝ սեփական շահերի ոտնահարման գնով։
Ահա թե ինչի հանգեցրեց «Վերջի բոլշևիկի», Տիգրան Սարգսյանի, Շավարշ Քոչարյանի ու սրանց կցված «արևմտամետ» գեղամյանների (Դավիթ Շահնազարյան, Արամ Սարգսյան, Իգոր Մուրադյան, կոոպերատիվ ՀՀՇ–ականներ, անազատ դեմոկրատներ և այլն), «անկախ» լրատվամիջոցների («1in.am», «Lragir.am» և այլ «am»–ներ ու «ատամնատեխնիկ» կնանիքի օգնությամբ տպվող թերթեր) գործունեությունը։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ ՄՄ մտնելու և հետագայում ԵՏՄ–ին անդամակցելու որոշումը որևէ դրական ազդեցություն չի թողել հայ–ռուսական խաթարված ու պրոադրբեջանական կոդերով փչացված հարաբերությունների վրա։ Բնականաբար՝ Արևմուտքն էլ իր հերթին, մեղմ ասած, ոգևորված չէ այդ ամենով։
Արդյունքն այն է, որ հիմա և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը փորձում են իրենց կողմը ներգրավել Բաքվին, քանզի Ս. Սարգսյանը Երևանին զրկել է սուբյեկտայնությունից և մեզ հետ որևէ մեկը չի ուզում հարց քննարկել։
Բնականաբար Բաքվի հետ առևտուրը վերաբերում է Ղարաբաղի հարցին։ Առևտուրն է պատճառը, որ ամերիկացիները շտապեցին հայտնել, որ իրենք կողմ են Հայաստանի կապիտուլյացիային, իսկ ռուսներն էլ սիրախաղ սկսեցին Ալիևի վարչակազմի հետ։
Ճիշտ է, ռուսները ամերիկացի դիվանագետների պես կատեգորիկ չեն պնդում, որ հայերը պետք է գնան կապիտուլյացիայի, քանզի նրանց շահերից է բխում ստատուս–քվոն (այդ հարցում Երևանի ու Մոսկվայի շահերը համընկնում են), բայց եթե այսպես մնա ու Սերժը շարունակի հանուն սեփական աթոռի մանրադրամի ֆունկցիա կատարել Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում, ապա ամեն ինչ կարող է փոխվել։
Բաքուն հիմա պոչ է խաղացնում և փորձում է օգտվել Երևանի սխալից՝ կոմպլեմենտար քաղաքականություն վարելով Արևմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Թե ինչով կավարտվի այս ամենը, դժվար չէ կռահել։ Ու որևէ կողմի մեղադրել պետք չէ և պետք չէ նաև նեղանալ այս կամ այն պետությունից, որ մեր փոխարեն մեր տունը չեն պաշտպանում ու իրենց շահն են առաջ տանում։ Բա ի՞նչ պետք է անեին։ Իսկ ո՞վ է խանգարում մեզ մեր շահերն առաջ տանել։ Ոչ մեկը։
Եվ պետք չէ «դհոլություն» անել ու փորձել Սերժի հետույքը փրկել՝ առաջ բերելով «գեոպոլիԾիկ» խաղերի տեսությունն ու ամեն ինչի մեջ մեղադրելով Պուտինին։
. . .
Աստանայում յուրօրինակ կերպով ամփոփվեց Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականությունը, որի հաշվեկշիռը խիստ բացասական է Հայաստանի ու Ղարաբաղի համար։
Մենք պարտություններ կրեցինք դրսում ու որպեսզի կարողանանք հետ պտտեցնել այդ ամենը, պետք է հաղթանակ տանենք Երևանում։ Բոլոր խնդիրները լուծվում են ներսում։
«Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսը, հետևաբար, պետք է դոմինանտային դառնա։
Կարեն Հակոբջանյան