Անցյալ տարվա անշանից մինչ օրս իշխանությունները թմբկահարում են հուլիսի 1-ից բարձրացվող աշխատավարձերի մասին: Ամիսներ շարունակ իշխանավորները գազի, էլէներգիայի, այլ ապրանքների ու ծառայությունների գների թանկացումները, ինչպես նաեւ «կուտակային» համակարգի ներդրումը արդարացնում են միեւնույն «փաստարկով», թե շուտով կբարձրանան աշխատավարձերը եւ թանկացումները ազդեցություն չեն ունենա մարդկանց կյանքում:
Սա, իհարկե, ծիծաղելի արդարացում է, քանի որ ամեն ինչ արդեն այնքան է թանկացել, որ աշխատավարձերի 40 տոկոս բարձրացումը որեւէ կերպ չի կարող մեղմել մարդկանց սոցիալական ծանր վիճակը, մանավանդ որ մի ձեռքով տալիս, իսկ մյուսով տանում են «կուտակայինի» փողերը:
Գիտաշխատողները մինչ օրս հույսեր էին փայփայում, թե պետաշխատողների հետ միասին բարձրանալու է նաեւ իրենց աշխատավարձը, այնինչ պարզել են, որ իշխանություններն իրենց ընդհանրապես հաշվի չեն առել:
Իսկ անցյալ տարի «գիտելիքահենք տնտեսության» ջատագով Տիգրան Սարգսյանը բյուջեի հաստատման ժամանակ խոսում էր նաեւ գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին:
Պարզվեց, նախկին վարչապետը խաբել է:
Գիտնականներին խաբել է նաեւ Սերժ Սարգսյանը, ով երկու ամիս առաջ մասնակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, ԳԱԱ ղեկավարությանը խոստացավ հուլիսի 1-ից բարձրացնել գիտաշխատողների աշխատավարձը:
Այդ ժողովում, հիշեցնենք, Սերժ Սարգսյանին զայրացրեց ակադեմիկոսներից մեկի առաջարկը՝ Սեւանից ջրի բացթողումը արգելելու մասին: Իսկ երիտասարդ գիտաշխատողներից մեկն էլ ակնարկելով փողի տեղը, հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք ծառայողական մեքենաների փոխարեն թող հեծանիվ քշեն: Դե, այդ պահին ԳԱԱ նախագահը շատ արագ արձագանքեց երիտասարդին, որպեսզի Սերժ Սարգսյանը հանկարծ նորից չզայրանա:
Ռադիկ Մարտիրոսյանը երիտասարդ գիտաշխատողին խոստացավ հեծանիվ նվիրել:
Այսքանով ամեն ինչ ավարտվեց (չհաշված այն, որ այդ ժողովում Սերժ Սարգսյանը կրկին աչքը կպցրեց, քնեց, էլի):
Սակայն թվում է, թե այդքանով ամեն բան ավարտվել է: Գիտնականները, որ համարվում են ամենահանդուրժող եւ հարմարվող խավը, առանձնապես չեն փորձում ընբոստանալ, հիմա կարծես թե նրանց շրջանում բողոքի ալիք է հասունանում:
ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանն այսօր գիտաշխատողներին կոչ է արել սկսել խաղաղ ցույցեր եւ գործադուլներ իրականացնել, ավելին՝ դիմել քաղաքացիական անհնազանդության: Ըստ ԳԱԱ թղթակից անդամի` իշխանությունները պատերազմ են հայտարարել գիտությանը, երկրում իրականացվող քաղաքականությունը թշվառության է մատնել գիտաշխատողներիn:
«Նպատակունեներկրումոչնչացնելառավելմտածողխավին»,- ասել է Ա. Իշխանյանը: Նա նաեւ նկատել է, որ եթե շատ տարիներ առաջ երկրում կային մի քանի տասնյակ հազարի հասնող գիտաշխատողներ, ապա հիմա այդ թիվը նվազել ու հասել է 4000-ի: Հետեւաբար, եզրակացրել է նա, գիտականհանրությանըմնումէինքնակազմակերպվելևինքնապաշտպանվել:
ԳԱԱ թղթակից անդամը նաեւ նկատել է, որ իրենք ոչ մի խնդիր չունեն ակադեմիայի ղեկավարության կամ նախարարի հետ, քանի որ վերջիններս նույնպես մտահոգված են գիտության ներկա ողբալի վիճակով։
«Մերխնդիրըերկրիառաջինդեմքերիհետէ»,- հայտարարել է Արթուր Իշխանյանը:
Ավելի վաղ, հիշեցնենք, ՀՀ նախագահի մրցանակը հետ վերադարձրեց գիտնականներից մեկը՝ Հարություն Կարապետյանը, ով 2008-ի ամռանը հենց Սերժ Սարգսյանի ձեռքից էր ստացել այդ մրցանակը: Բայց 2013-ի նախագահական ընտրությունների նախաշեմին որպես բողոքի նշան հետ տվեց ստացած մրցանակը:
Այն ժամանակ գիտաշխատող գործընկերները որեւէ կերպ չարձագանքեցին Հ. Կարապետյանի այս «դեմարշին»:
Վերջերս Հարություն Կարապետյանը կայքերից մեկին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է ՀՀ Նախագահի մրցանակը վերադարձնելու իր որոշմանը, ասելով հետևյալը. «Նմանորոշմանպատճառըայնփաստերնէին, որոնցմասինբազմիցսբարձրաձայնվելումնացելէինբացարձակապեսանհետևանք, որոնք, իրենցհերթին, վկայումէինՍ. Սարգսյանիկողմիցգիտությանոլորտումկոռուպցիայիհովանավորմանմասին։Իսկմրցանակըվերադարձրելեմ 2013թ. նախագահականընտրություններինախաշեմինայնպարզպատճառով, որցանկացելեմիցույցդնելնախորդ 5 տարիներիընթացքումգիտությանոլորտումնրավարչարարությանգնահատականը…
Նա նաև նշել է, որ գիտական ներուժն արտագաղթում է եւ նրա համար դրսում հեռանկար կա։
«Չէ՞ որ դրսում իսկապես գիտելիքահենք տնտեսություն են կառուցում՝ մեծն օֆշորագետի դատարկ քարոզների փոխարեն, որի ունկնդիրն էինք ազգովին»,– նկատել է նա:
Ահա այսպես:
«Գիտելիքահենք տնտեսության» ջատագովներ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կողմից տարիներ շարունակ իրականացված քաղաքականության դեմ որոշել է ընդվզել ու ըմբոստանալ գիտական հանրությունը:
Առվակները գետ են դառնում ու լցվում ծովը։ Ծովում ալեկոծում է սպասվում։
Գիտելիքահենք անհնազանդություն
Անցյալ տարվա անշանից մինչ օրս իշխանությունները թմբկահարում են հուլիսի 1-ից բարձրացվող աշխատավարձերի մասին: Ամիսներ շարունակ իշխանավորները գազի, էլէներգիայի, այլ ապրանքների ու ծառայությունների գների թանկացումները, ինչպես նաեւ «կուտակային» համակարգի ներդրումը արդարացնում են միեւնույն «փաստարկով», թե շուտով կբարձրանան աշխատավարձերը եւ թանկացումները ազդեցություն չեն ունենա մարդկանց կյանքում:
Սա, իհարկե, ծիծաղելի արդարացում է, քանի որ ամեն ինչ արդեն այնքան է թանկացել, որ աշխատավարձերի 40 տոկոս բարձրացումը որեւէ կերպ չի կարող մեղմել մարդկանց սոցիալական ծանր վիճակը, մանավանդ որ մի ձեռքով տալիս, իսկ մյուսով տանում են «կուտակայինի» փողերը:
Գիտաշխատողները մինչ օրս հույսեր էին փայփայում, թե պետաշխատողների հետ միասին բարձրանալու է նաեւ իրենց աշխատավարձը, այնինչ պարզել են, որ իշխանություններն իրենց ընդհանրապես հաշվի չեն առել:
Իսկ անցյալ տարի «գիտելիքահենք տնտեսության» ջատագով Տիգրան Սարգսյանը բյուջեի հաստատման ժամանակ խոսում էր նաեւ գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին:
Պարզվեց, նախկին վարչապետը խաբել է:
Գիտնականներին խաբել է նաեւ Սերժ Սարգսյանը, ով երկու ամիս առաջ մասնակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, ԳԱԱ ղեկավարությանը խոստացավ հուլիսի 1-ից բարձրացնել գիտաշխատողների աշխատավարձը:
Այդ ժողովում, հիշեցնենք, Սերժ Սարգսյանին զայրացրեց ակադեմիկոսներից մեկի առաջարկը՝ Սեւանից ջրի բացթողումը արգելելու մասին: Իսկ երիտասարդ գիտաշխատողներից մեկն էլ ակնարկելով փողի տեղը, հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք ծառայողական մեքենաների փոխարեն թող հեծանիվ քշեն: Դե, այդ պահին ԳԱԱ նախագահը շատ արագ արձագանքեց երիտասարդին, որպեսզի Սերժ Սարգսյանը հանկարծ նորից չզայրանա:
Ռադիկ Մարտիրոսյանը երիտասարդ գիտաշխատողին խոստացավ հեծանիվ նվիրել:
Այսքանով ամեն ինչ ավարտվեց (չհաշված այն, որ այդ ժողովում Սերժ Սարգսյանը կրկին աչքը կպցրեց, քնեց, էլի):
Սակայն թվում է, թե այդքանով ամեն բան ավարտվել է: Գիտնականները, որ համարվում են ամենահանդուրժող եւ հարմարվող խավը, առանձնապես չեն փորձում ընբոստանալ, հիմա կարծես թե նրանց շրջանում բողոքի ալիք է հասունանում:
ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանն այսօր գիտաշխատողներին կոչ է արել սկսել խաղաղ ցույցեր եւ գործադուլներ իրականացնել, ավելին՝ դիմել քաղաքացիական անհնազանդության: Ըստ ԳԱԱ թղթակից անդամի` իշխանությունները պատերազմ են հայտարարել գիտությանը, երկրում իրականացվող քաղաքականությունը թշվառության է մատնել գիտաշխատողներիn:
«Նպատակ ունեն երկրում ոչնչացնել առավել մտածող խավին»,- ասել է Ա. Իշխանյանը: Նա նաեւ նկատել է, որ եթե շատ տարիներ առաջ երկրում կային մի քանի տասնյակ հազարի հասնող գիտաշխատողներ, ապա հիմա այդ թիվը նվազել ու հասել է 4000-ի: Հետեւաբար, եզրակացրել է նա, գիտական հանրությանը մնում է ինքնակազմակերպվել և ինքնապաշտպանվել:
ԳԱԱ թղթակից անդամը նաեւ նկատել է, որ իրենք ոչ մի խնդիր չունեն ակադեմիայի ղեկավարության կամ նախարարի հետ, քանի որ վերջիններս նույնպես մտահոգված են գիտության ներկա ողբալի վիճակով։
«Մեր խնդիրը երկրի առաջին դեմքերի հետ է»,- հայտարարել է Արթուր Իշխանյանը:
Ավելի վաղ, հիշեցնենք, ՀՀ նախագահի մրցանակը հետ վերադարձրեց գիտնականներից մեկը՝ Հարություն Կարապետյանը, ով 2008-ի ամռանը հենց Սերժ Սարգսյանի ձեռքից էր ստացել այդ մրցանակը: Բայց 2013-ի նախագահական ընտրությունների նախաշեմին որպես բողոքի նշան հետ տվեց ստացած մրցանակը:
Այն ժամանակ գիտաշխատող գործընկերները որեւէ կերպ չարձագանքեցին Հ. Կարապետյանի այս «դեմարշին»:
Վերջերս Հարություն Կարապետյանը կայքերից մեկին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է ՀՀ Նախագահի մրցանակը վերադարձնելու իր որոշմանը, ասելով հետևյալը. «Նման որոշման պատճառը այն փաստերն էին, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել ու մնացել էին բացարձակապես անհետևանք, որոնք, իրենց հերթին, վկայում էին Ս. Սարգսյանի կողմից գիտության ոլորտում կոռուպցիայի հովանավորման մասին։ Իսկ մրցանակը վերադարձրել եմ 2013թ. նախագահական ընտրությունների նախաշեմին այն պարզ պատճառով, որ ցանկացել եմ ի ցույց դնել նախորդ 5 տարիների ընթացքում գիտության ոլորտում նրա վարչարարության գնահատականը…
Ճիշտ է, քայլը կատարելու պահին հիմնական շեշտը դրված էր գիտության ոլորտում առկա ակնհայտ կոռուպցիային հովանավորելու փաստին, բայց այսօր դրան գումարվում են նաև նրա այնպիսի «ձեռքբերումները», ինչպիսիք են արտագաղթի կազմակերպումն ու Հայաստանի՝ ներառյալ Արցախի հայաթափումը, երկրի պետականության ու ինքնիշխանության էրոզիան և, վերջապես, Արցախի օտարման քայլերի մեկնարկը»։
Նա նաև նշել է, որ գիտական ներուժն արտագաղթում է եւ նրա համար դրսում հեռանկար կա։
«Չէ՞ որ դրսում իսկապես գիտելիքահենք տնտեսություն են կառուցում՝ մեծն օֆշորագետի դատարկ քարոզների փոխարեն, որի ունկնդիրն էինք ազգովին»,– նկատել է նա:
Ահա այսպես:
«Գիտելիքահենք տնտեսության» ջատագովներ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կողմից տարիներ շարունակ իրականացված քաղաքականության դեմ որոշել է ընդվզել ու ըմբոստանալ գիտական հանրությունը:
Առվակները գետ են դառնում ու լցվում ծովը։ Ծովում ալեկոծում է սպասվում։
Կիմա Եղիազարյան