Եվ այսպես, ծաղկաձորյան քյաբաբախորովածային լիցքավորումից հետո ԱԺ քանակական մեծամասնությունը զոռով և օրենքների կոպիտ խախտումներով անցկացրեց «Կուտակային» օրենքը, որին ըստ Սերժ Սարգսյանի դեմ է հանրության 80 տոկոսը։
ՀՀԿ–ին մի կերպ հաջողվեց իր շարքերի ու հարակից «ընդդիմադիրի» օգնությամբ քվորում ապահովել և ապա այլոց փոխարեն քվեարկել՝ պաշտպանելով ՀՀԿ ղեկավարի՝ էժան ու երկար փողեր տնօրինելու իրավունքը։
Սերժ Սարգսյաննն այդպիսով անցավ «գլխաքանակային դիկտատուրայի» կիրառմանը։
Ի դեպ, խորհրդարանում տեղի ունեցածն աննախադեպ էր և նոր խոսք էր հայկական պառլամենտարիզմի ոլորտում։ Եթե նախկինում իրար փոխարեն էին քվեարկում կամ էլ իշխանամետ պատգամավորներին լցոնում էին դահլիճ, որպեսզի ցանկալի պատկերը ստանային, ապա այժմ էլեկտրոնային տեխնոլոգիայով է կեղծիքն արվում, այսինքն՝ քվորումի և սերժահաճո տարբերակով քվեարկությունների անցկացման հարցը լուծել են համակարգչային կեղծիքի օգնությամբ, այն է՝ պատգամավորը տեղում չէ, բայց նրա փոխարեն քվեարկում է համակարգիչը՝ բնականաբար հօգուտ Սերժի։
Եթե այսքանից հետո էլ կլինեն մարդիկ, քաղաքական ուժեր, քաղաքացիական շարժումներ և վերլուծաբաններ, որոնք կխոսեն «կուտակայինի» չքաղաքականացման և ընդհանրապես՝ քաղաքական հարցերի չքաղաքականացման օգտին, ապա նրանց պետք է առնվազն անմեղսունակ համարել կամ էլ՝ դհոլ։
Եթե կգտնվեն ուժեր կամ անհատներ, ովքեր բարեփոխումների ակնկալիք կունենան Սերժ Սարգսյանի վարչակազմից, նույնպես անմեղսունակի «հոդվածի» տակ կընկնեն (դա լավագույն դեպքում)։
Խորհրդարանում տեղի ունեցած ապօրինությունը և լկտիությունը հստակ ցույց է տալիս, թե ինչպիսի ցանցային ու հորիզոնական կառավարման մոդել է պատկերացնում «Վերջի բոլշևիկը» սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպիսի խորհրդարանական մոդելի կողմնակից է Ս. Սարգսյանը։
Ինչ վերաբերում է այսօրվա քվեարկությանը, ապա ԱԺ–ում ընդդիմադիր ուժերն ամեն ինչ արեցին, որպեսզի թույլ չտան ապօրինություն, սակայն Սերժ Սարգսյանի կոճակները շատ էին և հակապետական ու հակահասարակական օրենքն անցավ։ Իսկ դա նշանակում է, որ ընդդիմությունը պետք է քվորում և մեծամասնություն ապահովի Ազատության հրապարակում։ Ուրիշ տարբերակ չկա։
Սերժն ինքն է գործընթացները տեղափոխում փողոց, և պետք է վերցնել հանրությանը նետված ձեռնոցը։
Հրապարակում Սերժ Սարգսյանը թույլ է, զրո։ Քառյակի խնդիրն, ըստ այդմ, պետք է լինի փողոցի ձևավորման հարցի քննարկումը։ Բայց այդ ամենից առաջ հարկավոր է հստակեցնել գործողությունների ծրագիրը և թիմային պատկերը։
Հարկավոր է մի կողմ դնել ինչ–ինչ խնդիրները, հաղթահարել իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված կեղծ «կլիշեներն» ու պատրաստ լինել Սերժ Սարգսյանին ճամփու դնելուն։
Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի. ահա այն կարգախոսը, որով պետք է գնալ համակարգային փոփոխությունների։
Ընդդիմության քվորումը

Կորյուն Մանուկյան