Քաղաքական

21.06.2014 14:57


Քառյակը կուտակայինի նախագծի անցկացումը համարում է անվավեր. համատեղ հայտարարություն

Քառյակը կուտակայինի նախագծի անցկացումը համարում է անվավեր. համատեղ հայտարարություն

Քիչ առաջ ԱԺ ոչիշխանական ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ ԱԺ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ԱԺ ղեկավարությունը բազմիցս խախատել է Կանոնակարգ օրենքը՝ սահամանափակելով խմբակցությունների և պատագամավորների իրավունքները։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Ազգային ժողովի այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում, ազգային ժողովի ղեկավարությունը բազմիցս խախատեց Ազգային ժողով կանոնակարգ օրենքը` սահմանափակելով խմբակցությունների և անհատ պատգամավորների իրավունքները:

Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչիշխանական քաղաքակն ուժերը փերձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը` առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննակումների, խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը խորհրդարանի պարտադրեց վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր:

Արտահերթ նստաշրջանի այս փաթեթում ընդգրկված էր նաև ժողովրդի գերակշիռ մեծամասնության և քաղաքակ ուժերի կողմից մերժված «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրինագիծը, որը փորձ արվեց անցկացնել իրավական ակտերի մասին օրենքի, ինչպես նաև Ազգային ժողով կանոնակարգ օրենքի կոպտագույն խախատումներով:

Նման գործելաոճը թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մամինը, ինչը լրջորեն խարխլում է մեր պետականության հիմքերը:

Ոչիշխանական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակների վերաբերող օրենսդրական քննարկումն ու քվեարկությունը անվավեր են։ Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ խտարականորեն շարունակելու ենք պայքարել սահմանադրական դատաանի որոշման անբողջական կիրառման համար»։

Քառյակի այս հայտարարությանը միացել է նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը