Մեկնաբանություն

21.06.2014 11:48


Սերժ Սարգսյանի կեղծ օրակարգը՝ «Սահմանադրությունս ու ես»

Սերժ Սարգսյանի կեղծ օրակարգը՝ «Սահմանադրությունս ու ես»

Ընդդիմադիր դաշտի միասնական քաղաքական օրակարգը ձևավարված է, նպատակները և պահանջները հրապարակված են, գործընթացի ռազմավարությունը՝ հայտարարված, մասնակիցները հայտնի են՝ բոլորս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, առանց որևէ բացառության:

Քաղաքական գործընթացների հրապարակայնացումից հետո բոլորը, կամա թե ակամա, դառնում են գործընթացի մասնակիցներ, հետևաբար, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է լուրջ վերլուծություն անել, յուր անցած ճանապարհը ծանր ու թեթև անել և որոշել, թե որ դաշտում է իր տեղը:

Քաղաքական այս ներկա դասավորության մեջ կա իրական ու կեղծ օրակարգ։ Սերժ Սարգսյանը գիտի, որ կեղծ օրակարգ է առաջարկում քաղաքական դաշտին ու հանրությանը։ Գիտի նաև, որ սահմանադրական «բարեփոխումների» կեղծ օրակարգը կարող է վերածվել իր հեռացման իրական օրակարգի։ Նա զգում է, որ եթե կեղծ օրակարգի մեկնարկը չտա, ապա արդեն այսօր կհայտնվի խաղից դուրս վիճակում։

Վերջին բոլշևիկը այս ամենի հստակ գիտակցումից է, որ ամառային շոգ օրերին, «բան ու գործը» թողած, հարցազրույց է տալիս, որի հիմնական նպատակն այն է, որ տպավորություն ստեղծի, թե ինքը դեռ կա, և ավելին՝ վերահսկում է ընթացող քաղաքական գործընթացները:

Հարցազրույցի ընթացքում Ազատիչը առաջինէյեմական վերլուծագանգերի փոխարեն էր «աշխատում»՝ ցույց տալով «մուտիտ» անելու «մաստեր–կլաս»:

Ինչպես տեսանք, ՍերԺ Սարգսյանը այդպես, ինչպես ասում են, «ոտքի վրա» և «մուղամով», աղավաղեց գոյություն ունեցող փաստերը՝ ցանկալին իրականության տեղ դնելով։ Նա, ըստ իր ճաշակի, վերախմբագրեց ու վերաորակավորեց ընդդիմության հրապարակած պահանջները՝ դրանք ներկայացնելով որպես իշխանության հետ համագործակցության առաջարկ:

Հասկանալի է, որ Ազատիչի այս «տրյուկի» հիմնական նպատակը հասարակության մեջ ընդդիմության հանդեպ անվստահություն, իսկ ընթացող գործընթացների հանդեպ՝ անտարբերություն սերմանելն է:

Թե որքանով հասարակությունը կուտի ազատիչյան այս «կտերը», ցույց կտան ժամանակը և հրապարակը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հիմնական «փորացավին»՝ սահմանադրական փոփոխություններին, ապա դա նրա միակ փրկօղակն է։ Սակայն հասկանալով, որ այս պահին դա հնարավոր չի լինի իրագործել, ավելի շատ «բզբզալու» դեպքում էլ, հնարավոր է, որ ինքը նպաստի ընթացող քաղաքական գործընթացների արագացմանը կամ, ինչպես ասում են, «խիարը թարս բուսնի», նա «խելամտորեն» հետ է քաշվում:

Խոսելով սահմանադրական «բարեփոխումների» մասին՝ Ազատիչն այս անգամ ևս փորձեց սեփական շահը որպես հանրային շահ ներկայացնել, բայց դրանից այն կողմ չանցավ, այսինքն՝ հստակ «մեսիջ» չտվեց իշխանական բուրգին, որ ինքնավստահ է, և չի վախենում հանրաքվեի ժամանակ սպասվող զարգացումներից:

Եվ այսպես, քառյակի հայտարարած «շախի» արդյունքում Սերժ Սարգսյանը զոհաբերեց իր «թագուհուն»՝ Տիգրան Սարգսյանին: Այսօր նա պատրաստվում է իր համար վերջին ճակատամարտին, սակայն չունի դրա համար անհրաժեշտ ռեսուրս։

Ընթացող դիրքային պայքարում, այս պահի դրությամբ, Սերժ Սարգսյանի դիրքերը թուլացած են, սակայն դա չի նշանակում, որ պետք է հանգստանալ։ Ճիշտ հակառակը՝ պետք է ավելացնել ճնշումը։ Ռեժիմի դեմ լայն հասարակական-քաղաքական համախմբման հասնելու պարագայում գործընթացները հրապարակ տեղափոխելու իսկ պահից Ազատիչը դատապարտված կլինի պարտության:

Ուստի, հարկավոր է լծվել այս համաժողովրդական պայքարին՝ ընդդեմ ռեժիմի և հանուն Հայաստանի Հանրապետության:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը