Սիրիայում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով տասնյակ մարդ է զոհվել
Զինված ծայրահեղականները սիրիական Համա նահանգի արգելակետում (Դամասկոսից 220 կմ հյուսիս) պայթեցրել են ականապատված բեռնատար։ Ինչպես հայտնում է «Ալ–Մայադին» հեռուստաալիքը, գրոհը նախաձեռնվել է Էլ–Հարրար շրջանում՝ միջնադարյան Քալահաթ–էլ–Մոդիկ ամրոցի մոտ։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 35, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ։ Նրանց թվում կան կանայք և երեխաներ։
«Բեռնատարում մոտ 3 տոննա պայթուցիկ է եղել, մի քանի շենք է ավերվել»,–հայտնել է ոստիկանական աղբյուրը։
Հոմսում էլ՝ Նուզխա ալավիթական թաղամասում, դպրոցներից մեկի մոտ պայթյունի հետևանքով 40–ից ավելի մարդ է վիրավորվել։ Նրանցից շատերը երեխաներ են։ Զինված ընդդիմության գրոհայինները ականանետման են ենթարկել Դամասկոսի ծայրամասերը։

Տեղեկացնում է«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։