ԻՆՉՈ՞Ւ «ՓՉԱՑՐԵՑԻՆ» ՎԱՆԱՁՈՐԻ ԵՎ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ «ՆԱՅՈՂԻՆ»
Գաղտնիք չէ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդամենը մեկ հիմնական գործառույթ ունի՝ ՀՀԿ-ական «հաբռգած» պատգամավորներին քվեարկության բերելու: Ինչ ուզում եք՝ ասեք, բայց Գալուստ Գրիգորիչը թեև ոչ մի հարցում պիտանի չէր, այս մեկը լուծում էր փայլուն կերպով:
Բայց ո՞վ է Վահրամ Բաղդասարյանը, որ կարողանա 70–հոգանոց իշխանական խմբակցությունը ղեկավարել, ավելի ճիշտ՝ միայն Բաղրամյան 26-ին ենթարկվող ու ԱԺ տիրույթում անկառավարելիներին կառավարել:
Վահրամը նրանց ընկերը չէ, որպեսզի մտերմաբար լսեն նրան։ Երկրի կամ գոնե իշխանության մասշտաբով հեղինակություն չէ, այլ ընդամենը` տեղական նշանակության, ավելի ճիշտ՝ Վանաձորի «ԷմՏեՍ» կոչվող թաղամասի թաղային հեղինակություն։ Կուսակցության հնաբնակ չէ, որպեսզի, որպես ավագ ընկեր, հարգեն կամ գոնե քաշվեն նրանից:
Բայց այս մարդուն Սերժ Սարգսյանը կարգեց խմբակցության ղեկավար, ինչը բացարձակապես դուր չեկավ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերին, որոնք ամեն հնարավոր առիթով, Ազատիչի ամենահաս ականջից հեռու, բողոքում են նրանից այդ քայլի համար:
Վահրամը մի քանի արյունալի «ռազբորկաների» արդյունքում մի կերպ կարողացել է իր դիրքերը պահել Վանաձորի հանցավոր աշխարհում: Բայց քանի որ երկրում կրիմինալը սերտաճած է իշխանության հետ, ու եթե նա շատ արագ չամրապնդեր իր դիքերը իշխանության մեջ, ապա շարքից կհանեին նրան: Ուստի Վահրամը Ազատիչին վստահերցրել է, որ եթե իրեն նշանակի ՀՀԿ խմբակցության «նայող», ապա Վանաձորի բոլոր հարցերի պատասխաններն էլ կարող է իրենից ստանալ: Բաղդասարյանը Վանաձորում ունի բիզնես, որոշակի ազդեցություն քրեական աշխարհում, մասնավոր հեռուստաընկերություն և ինչ–որ չափով՝ վերահսկողություն տեղի լրատվամիջոցների նկատմամբ: Նա մտածում է, որ իր նոր կարգավիճակի շնորհիվ կկարողանա կյանքի կոչել վաղեմի երազանքն ու եղբորը դարձնել Վանաձորի քաղաքապետ, այսինքն՝ համատեղության կարգով կլինի նաև այդ քաղաքի «նայողը»:
Բայց, ախր, ինքը շատ անկապ կերպար է, որպեսզի կարողանա նման բեռ վերցնել իր ուսերին:
Իհարկե, Վահրամը փորձում է նաև իրեն ինտելեկտուալ ցույց տալ. գիտնական է դարձել, ավելի ճիշտ՝ վկայական ձեռք բերել, բայց նրան մոտիկից ճանաչողները լավ գիտեն, որ նա ունի ընդամենը մի կես ժամանոց ելույթի բագաժ, դրա համար է միշտ Սերժ Սարգսյանի պես լռել, որպեսզի խելացի ու լուրջ մարդու տպավորություն թողնի: Բայց երբ հիմա ստիպված է հանրության ուշադրության կենտրոնում լինել, արդեն ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս:
Պարզ ասած, Վահրամը քիչ մը տառաճանաչ Շմայս է, ոչ ավելին: Պատահական չէ, որ ԱԺ բարձր ամբիոնից երեկվա իր լարված ելույթում նա չկարողացավ թաքցնել իր իսկական խոսելաոճը և խոսքի մեջ չորս անգամ օգտագործեց «արա» արտահայտությունը:
Իսկ երեկ նա լարված էր խոսում ու հարձակվել էր «քառյակի» ու դրա առանձին ներկայացուցիչների վրա, քանի որ 12–կետանոց հայտարարությունից հետո շտապել էր դրական կարծիք արտահայտել նրանց կոնստրուկտիվ դիրքորոշման հարցում, իսկ դա ահավոր դուր չէր եկել Ազատիչին, քանի որ կարծել էր, թե Վահրամը փորձում է խաղեր տալ իշխանության ու «քառյակի» միջև, և նաև՝ յուրօրինակ կամուրջ դառնալ, ինչը բացարձակապես չի մտնում Սարգսյանի պլանների մեջ, քանի որ հազիվ է գործող կամուրջներն այրել, հիմա էլ սա:
Ազատիչին հարկավոր է այնպիսի ղեկավար, որին թիմի ներսում ու նաև թիմից դուրս չսիրեն, ու նա ստիպված լինի խամաճիկի կարգավիճակով կախված լինել Սարգսյանի ձեռքից, այսինքն՝ Տիգրան Սարգսյանի մոդելի գործիչ, ուստի այդ դերի համար այս մյուս միամիտ լոռեցուն գտան:
Այնպես որ, երեկ, որքան էլ Վահրամն իր սրտաճմլիկ ու նաև հոխորտալից ելույթով փորձում էր փրկել Արծվիկ Մինասյանին «փչացումից», մի բան պարզ է՝ նրան ֆրակցիայի ներսում «փչացնում» են քվորումի տապալման ձևով, իսկ նման հարձակողական ելույթ պատվիրելով, ավելի ճիշտ՝ պարտադրելով, Ազատիչը նրան «փչացրեց» վերևից:
Ամփոփելով՝ ասեմ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի ելույթն այնքան մոտ է, որ արդեն սկսվել է հետադարձ հաշվարկը։ Հետևաբար, միայն քաղաքականապես անմեղսունակը կհարձակվի Ազատիչին հրաժարական պարտադրելու ունակ հիմնական ուժի՝ «քառյակի» վրա՝ դրանով փորձելով իրեն արդարացնել «խորտակվող նավի նավապետի» մոտ:
Դե ինչ, մնում է ՀՀԿ-ի հերթական քաղաքական դիակին բարով-խերով ճանապարհել, որպեսզի հոտը շատ չտարածվի։
ԻՆՉՈ՞Ւ «ՓՉԱՑՐԵՑԻՆ» ՎԱՆԱՁՈՐԻ ԵՎ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ «ՆԱՅՈՂԻՆ»
Գաղտնիք չէ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդամենը մեկ հիմնական գործառույթ ունի՝ ՀՀԿ-ական «հաբռգած» պատգամավորներին քվեարկության բերելու: Ինչ ուզում եք՝ ասեք, բայց Գալուստ Գրիգորիչը թեև ոչ մի հարցում պիտանի չէր, այս մեկը լուծում էր փայլուն կերպով:
Բայց ո՞վ է Վահրամ Բաղդասարյանը, որ կարողանա 70–հոգանոց իշխանական խմբակցությունը ղեկավարել, ավելի ճիշտ՝ միայն Բաղրամյան 26-ին ենթարկվող ու ԱԺ տիրույթում անկառավարելիներին կառավարել:
Վահրամը նրանց ընկերը չէ, որպեսզի մտերմաբար լսեն նրան։ Երկրի կամ գոնե իշխանության մասշտաբով հեղինակություն չէ, այլ ընդամենը` տեղական նշանակության, ավելի ճիշտ՝ Վանաձորի «ԷմՏեՍ» կոչվող թաղամասի թաղային հեղինակություն։ Կուսակցության հնաբնակ չէ, որպեսզի, որպես ավագ ընկեր, հարգեն կամ գոնե քաշվեն նրանից:
Բայց այս մարդուն Սերժ Սարգսյանը կարգեց խմբակցության ղեկավար, ինչը բացարձակապես դուր չեկավ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերին, որոնք ամեն հնարավոր առիթով, Ազատիչի ամենահաս ականջից հեռու, բողոքում են նրանից այդ քայլի համար:
Վահրամը մի քանի արյունալի «ռազբորկաների» արդյունքում մի կերպ կարողացել է իր դիրքերը պահել Վանաձորի հանցավոր աշխարհում: Բայց քանի որ երկրում կրիմինալը սերտաճած է իշխանության հետ, ու եթե նա շատ արագ չամրապնդեր իր դիքերը իշխանության մեջ, ապա շարքից կհանեին նրան: Ուստի Վահրամը Ազատիչին վստահերցրել է, որ եթե իրեն նշանակի ՀՀԿ խմբակցության «նայող», ապա Վանաձորի բոլոր հարցերի պատասխաններն էլ կարող է իրենից ստանալ:
Բաղդասարյանը Վանաձորում ունի բիզնես, որոշակի ազդեցություն քրեական աշխարհում, մասնավոր հեռուստաընկերություն և ինչ–որ չափով՝ վերահսկողություն տեղի լրատվամիջոցների նկատմամբ: Նա մտածում է, որ իր նոր կարգավիճակի շնորհիվ կկարողանա կյանքի կոչել վաղեմի երազանքն ու եղբորը դարձնել Վանաձորի քաղաքապետ, այսինքն՝ համատեղության կարգով կլինի նաև այդ քաղաքի «նայողը»:
Բայց, ախր, ինքը շատ անկապ կերպար է, որպեսզի կարողանա նման բեռ վերցնել իր ուսերին:
Իհարկե, Վահրամը փորձում է նաև իրեն ինտելեկտուալ ցույց տալ. գիտնական է դարձել, ավելի ճիշտ՝ վկայական ձեռք բերել, բայց նրան մոտիկից ճանաչողները լավ գիտեն, որ նա ունի ընդամենը մի կես ժամանոց ելույթի բագաժ, դրա համար է միշտ Սերժ Սարգսյանի պես լռել, որպեսզի խելացի ու լուրջ մարդու տպավորություն թողնի: Բայց երբ հիմա ստիպված է հանրության ուշադրության կենտրոնում լինել, արդեն ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս:
Պարզ ասած, Վահրամը քիչ մը տառաճանաչ Շմայս է, ոչ ավելին: Պատահական չէ, որ ԱԺ բարձր ամբիոնից երեկվա իր լարված ելույթում նա չկարողացավ թաքցնել իր իսկական խոսելաոճը և խոսքի մեջ չորս անգամ օգտագործեց «արա» արտահայտությունը:
Իսկ երեկ նա լարված էր խոսում ու հարձակվել էր «քառյակի» ու դրա առանձին ներկայացուցիչների վրա, քանի որ 12–կետանոց հայտարարությունից հետո շտապել էր դրական կարծիք արտահայտել նրանց կոնստրուկտիվ դիրքորոշման հարցում, իսկ դա ահավոր դուր չէր եկել Ազատիչին, քանի որ կարծել էր, թե Վահրամը փորձում է խաղեր տալ իշխանության ու «քառյակի» միջև, և նաև՝ յուրօրինակ կամուրջ դառնալ, ինչը բացարձակապես չի մտնում Սարգսյանի պլանների մեջ, քանի որ հազիվ է գործող կամուրջներն այրել, հիմա էլ սա:
Ազատիչին հարկավոր է այնպիսի ղեկավար, որին թիմի ներսում ու նաև թիմից դուրս չսիրեն, ու նա ստիպված լինի խամաճիկի կարգավիճակով կախված լինել Սարգսյանի ձեռքից, այսինքն՝ Տիգրան Սարգսյանի մոդելի գործիչ, ուստի այդ դերի համար այս մյուս միամիտ լոռեցուն գտան:
Այնպես որ, երեկ, որքան էլ Վահրամն իր սրտաճմլիկ ու նաև հոխորտալից ելույթով փորձում էր փրկել Արծվիկ Մինասյանին «փչացումից», մի բան պարզ է՝ նրան ֆրակցիայի ներսում «փչացնում» են քվորումի տապալման ձևով, իսկ նման հարձակողական ելույթ պատվիրելով, ավելի ճիշտ՝ պարտադրելով, Ազատիչը նրան «փչացրեց» վերևից:
Ամփոփելով՝ ասեմ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի ելույթն այնքան մոտ է, որ արդեն սկսվել է հետադարձ հաշվարկը։ Հետևաբար, միայն քաղաքականապես անմեղսունակը կհարձակվի Ազատիչին հրաժարական պարտադրելու ունակ հիմնական ուժի՝ «քառյակի» վրա՝ դրանով փորձելով իրեն արդարացնել «խորտակվող նավի նավապետի» մոտ:
Դե ինչ, մնում է ՀՀԿ-ի հերթական քաղաքական դիակին բարով-խերով ճանապարհել, որպեսզի հոտը շատ չտարածվի։
Արմեն Հարությունյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1431827367089046&id=100007853887323