Բոլոր քաղաքացիական պահանջները կկատարվեն միայն քաղաքական դառնալուց հետո
Արդեն տևական ժամանակ է, որ մեզնում գործում են տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ: Տրանսպորտի գնի թանկացման դեմ պայքարող նախաձեռնություն, բնապահպանական հարցերով զբաղվող կառույցներ, քաղաքի ճարտարապետական տեսքը պահպանելու համար պայքարող նախաձեռնություններ, կարմիր գծերի դեմ պայքարող և, իհարկե, «Դեմ եմ» շարժումը:
Իհարկե, այս գործընթացները ուրախացնում են, քանզի մեր աչքի առաջ ձևավորվում են քաղաքացիական հասարակության առաջին բջիջները: Սակայն պետք է անկեղծ լինել, որ այդ բոլոր խնդիրները, որոնց դեմ պայքարում են ակտիվիստները, կրում են քաղաքական բնույթ: Սաշիկը օդից փող ա ուզում ստանա ու դրա համար փողոցները կարմիր ա ներկում, և ուղղակի աբսուրդ է փորձել այս հարցը լուծել Տարոնին դիմելով: Տարոնը էս հարցում որոշում ա ուղիղ այնքան, որքան ՀՀԿ-ի տատիկը: Պետք է «գլխից բռնել», այսինքն՝ պահանջ ներկայացնել Բաղրամյան 26-ում նստած մարդուն: Նույնն էլ կուտակայինի հարցով: Նոր կենսաթոշակային համակարգի ներդրումը քաղաքական որոշում է, որի հետևում կրկին կանգնած է Սերժ Սարգսյանը: Եվ հույս ունենալ, որ ինչ-որ այլ կերպով կստացվի լուծել կուտակայինի հարցերը, ուղղակի ժամանակի վատնում է: Քանի Սարգսյանը նախագահի պաշտոնում է, այս հարցը ինչպես նաև իմ նշած մյուս բոլոր հարցերը իրենց դրական լուծումը չեն ստանա: Եթե ուզում ենք այս ապօրինությունների վերջը տալ, ապա պիտի բոլորս միահամուռ ուժերով լծվենք սահմանադրական «բարեփոխումների» դեմ պայքարին: Եթե այդ «բարեփոխումները» չհաջողվի կատարել, ապա այս իշխանությունը ներսից կփլուզվի, և մենք այս բոլոր հարցերը լուծելու հնարավորություն կստանանք: Հետևաբար` քաղաքականացրե՛ք, հարգելինե՛րս, քաղաքականացրե՛ք ձեր բոլոր պահանջները:
Բոլոր քաղաքացիական պահանջները կկատարվեն միայն քաղաքական դառնալուց հետո
Արդեն տևական ժամանակ է, որ մեզնում գործում են տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ: Տրանսպորտի գնի թանկացման դեմ պայքարող նախաձեռնություն, բնապահպանական հարցերով զբաղվող կառույցներ, քաղաքի ճարտարապետական տեսքը պահպանելու համար պայքարող նախաձեռնություններ, կարմիր գծերի դեմ պայքարող և, իհարկե, «Դեմ եմ» շարժումը:
Իհարկե, այս գործընթացները ուրախացնում են, քանզի մեր աչքի առաջ ձևավորվում են քաղաքացիական հասարակության առաջին բջիջները: Սակայն պետք է անկեղծ լինել, որ այդ բոլոր խնդիրները, որոնց դեմ պայքարում են ակտիվիստները, կրում են քաղաքական բնույթ: Սաշիկը օդից փող ա ուզում ստանա ու դրա համար փողոցները կարմիր ա ներկում, և ուղղակի աբսուրդ է փորձել այս հարցը լուծել Տարոնին դիմելով: Տարոնը էս հարցում որոշում ա ուղիղ այնքան, որքան ՀՀԿ-ի տատիկը: Պետք է «գլխից բռնել», այսինքն՝ պահանջ ներկայացնել Բաղրամյան 26-ում նստած մարդուն:
Նույնն էլ կուտակայինի հարցով: Նոր կենսաթոշակային համակարգի ներդրումը քաղաքական որոշում է, որի հետևում կրկին կանգնած է Սերժ Սարգսյանը: Եվ հույս ունենալ, որ ինչ-որ այլ կերպով կստացվի լուծել կուտակայինի հարցերը, ուղղակի ժամանակի վատնում է:
Քանի Սարգսյանը նախագահի պաշտոնում է, այս հարցը ինչպես նաև իմ նշած մյուս բոլոր հարցերը իրենց դրական լուծումը չեն ստանա: Եթե ուզում ենք այս ապօրինությունների վերջը տալ, ապա պիտի բոլորս միահամուռ ուժերով լծվենք սահմանադրական «բարեփոխումների» դեմ պայքարին: Եթե այդ «բարեփոխումները» չհաջողվի կատարել, ապա այս իշխանությունը ներսից կփլուզվի, և մենք այս բոլոր հարցերը լուծելու հնարավորություն կստանանք: Հետևաբար` քաղաքականացրե՛ք, հարգելինե՛րս, քաղաքականացրե՛ք ձեր բոլոր պահանջները:
Արմեն Միքայելյան