Քաղաքական

20.06.2014 12:04


Քառյակի 12 պահանջներից մեկը մասամբ կատարվեց

Քառյակի 12 պահանջներից մեկը մասամբ կատարվեց

ԱԺ այսօրվա արտահերթում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Կողմ է քվեարկել 98, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 5 պատգամավոր։

Համաձայն այդ օրինագծի՝ էականորեն նվազեցվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար գանձվող տուգանքների չափերը:

Մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այս օրինագիծը ոչիշխանական քառյակի 12 կետերից մեկն է:

–Իհա՛րկե, մեր պահանջն ավելի խիստ և կտրուկ նվազման մասին էր, բայց դրական քայլ ենք համարում այս նախագիծը,–ասել է նա՝ հավելելով, որ ԲՀԿ–ն կողմ է քվեարկելու այդ նախագծին։

Հիշեցնենք, որ քառյակի 12 պահանջներից երկրորդ կետը հետևյալն էր. «Վերանայել տեսանկարահանող և լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական և համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների և վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը