Աշխարհ

20.06.2014 10:22


Պորոշենկոն հրաժարվել է բանակցել ԴԺՀ և ԼԺՀ ներկայացուցիչների հետ

Պորոշենկոն հրաժարվել է բանակցել ԴԺՀ և ԼԺՀ ներկայացուցիչների հետ

Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչներին չի թույլատրվի բանակցել Պյոտր Պորոշենկոյի հետ։ Այս մասին հայտնում է «ZN.ua»՝ Ուկրաինայի նախագահի՝ Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորման լիազոր Իրինա Գերաշչենկոյին հղումով։ Նրա խոսքերով՝ բանակցությունները տարվելու են նրանց հետ, ով «իսկապես պատրաստ կլինի նախագահի հետ կիսելու խաղաղ կարգավորման ծրագիրը»։

Պորոշենկոն Դոնբասում արդեն հանդիպել է ՏԻՄ ներկայացուցիչների՝ տեղական բիզնեսի և պատգամավորների հետ։ Ինչպես հայտարարել է Գերաշչենկոն, Պորոշենկոն մտադիր է ընդլայնել բանակցությունների մասնակիցների թիվը մտավորականության ու լրագրողական շրջանակների հաշվին։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը