Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցի առիթը դարձյալ օգտագործեց, և խոսեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, բայց այս անգամ կարծես հասկացնել տվեց, որ քաղաքական ուժերին պետք է փորձել ներքաշել այդ գործընթացում: Այսինքն անուղղակիորեն խոստովանեց, որ առանց դրա, իրենց մոտ ոչինչ էլ չի ստացվի և ցանկություն կա «բազառ» անելու:
Բաց ո՞ւմ համար է Սարգսյանը դա ասում: Երկրում իրավիճակ փոխելու կարող ու պատարստակամ բոլոր ուժերի ու ազդեցիկ անհատների համար պարզ է, որ Ազատիչը վերարտադրվելու շանս չունի:
Ներսի իր ուժեղ լինելը, որքան էլ փորձեց այս տարիների ընթացքում դրսում թանկ վաճառել՝ ոչինչ չստացվեց, հիմա նրան դրսում, կոպիտ ասած, գին տվող չկա, մենակ այդ թույլիկի ձեռքից խլող կա: Իհարկե ժամանակին փորձեց նաև դրսի իր իբր մեծ հնարավորությունները ներսում վաճառել, բայց դա էլ չստացվեց, քանի որ բոլորին «քցել» է և բոլորից մերժվել, ու այդ մասին ներսում լավ գիտեն:
Հիմա այդ ո՞ր քաղաքական ուժերին ներառելով է Սարգսյանը ցանկանում անցկացնել սահանադրական փոփոխությունները: Եթե ի նկատի ունի ՀՀԿ-ն, ապա այդ կուսակցությունը բավական ժամանակ է դարձել է ինստիտուցիոնալ իշխանական կուսակցություն՝ հստակ ձևավորված բյուրոկրատիայով, ուստի ծառայում է ոչ թե թագավորին, այլ՝ թագին, նրա համար միևնույն է, թե այդ թագն ում գլխին է: Բայց հիմա միայն գործից ահավոր անտեղյակները չգիտեն, որ Սերժ Սարգսյանի գլխին թագ այլևս չկա, որպեսզի որևէ մեկն էլ նրան ծառայի, կամ էլ հույս ունենա, որ դառնալու է թագաժառանգը՝ Ազատիչի բարի կամքի շնորհիվ: Ուստի՝ ՀՀԿ-ական վերնախավի կարկառուն ներկայացուցիչներն ուղղակի ամուր կախվել են գահի ոտքերից, որպեսզի ով էլ գա՝ գրկաբաց դիմավորեն ու ասեն, որ հենց նրան էլ սպասում էին անհամբեր և փորձեն այդպես մնալ՝ աթոռի ոտքը գրկած: Այնպես որ Սերժ Սարգսյանին չի հաջողվի իր թիմին համոզել ամուր կանգնած մնալ իր աթոռի ոտքերի տակ, որպեսզի Ազատիչն այդ ռեսուրսով գնա բանակցի ու անվտանգության երաշխիքեր ստանա իրեն ընտանիքի ու մերձավոր շրջապատի համար, իսկ մնացածի հետ ինչ ուզում է լինի:
Մեր երկիրը փոքր է, քաղաքական էլիտան այս քսան տարվա ընթացքում շատ շատերն իրար հետ աշխատել են, կապված են բազում բարեկամական ու ընկերական կապերով: Այնպես որ ՀՀԿ-ականները հազիվ թե կործանված Ազատիչի պես միջնորդի կարիքն ունենան՝ սեփական խնդիրները կարգավորելու համար: Դա մի տեսակ ինձ հիշեցնում է այն հայտնի արտահայտությունը, որ փորձում են հարսի բարեմասնություններով փեսային լավություն անել:
Եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն կյանքի գնով կկանգնի Սերժ Սարգսյանի մեղմ ասած՝ կողքին, ապա դա էլ խիստ անբավարար է սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու համար: Իսկ հույսը դնել խնամի Գագիկ Հարությունյանի ունակությունների վրա՝ ծիծաղելի է: Կամ էլ կարծել, որ որոշ մանրապճեղ կուսակցություների աջակցությամբ կարելի է սահմանադրության հանրաքվե անցկացնել: Ախր մեկը լինի նրանց աջակցի, նրանք հանրության վրա ինչ ազդեցություն ունեն, որ ինչ անեն:
Հիմա Սերժ Սարգսյանը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ: Այսօր արդեն գնա խաղաղ իշխանափոխության բանակցությունների, թե ձգի այս պարտված պարտիան՝ մի հրաշքի հույսով:
Դժվար չէ հասկանալ, որ ռիսկը շատ մեծ է, քանի որ, եթե ժողովուրդը ոտքի կանգնեց ու գետի պես փողոց լցվեց, կարող են տեղի ունենալ այնպիսի անկանխատեսելի զարգացումներ, որ որևէ մեկը ո՛չ կարողանա, ո՛չ էլ այդ լարվածությունից հետո ցանկանա խոսել խաղաղ իշխանափոխության ու երաշխիքների մասին, եթե արդեն խաղաղությունը վտանգված է:
Սարգսյանը գիտի, որ սահմանադրական հանրաքվեն սահուն կփոխակերպվի իր հեռացման միջոցառման։ Գիտի ու դա է պատճառը, որ ծանր վիճակի մեջ է ընկել։
Սերժ Սարգսյանը ծանր դրության մեջ է

Արմեն Հարությունյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1431605260444590&id=100007853887323