Ինչու՞ է Սերժ Սարգսյանը վարկաբեկում Անդրանիկ Մարգարյանին
Քառյակի կողմից ներկայացված 12–կետանոց պահանջը հունից հանել է Սերժ Սարգսյանին ու իր երիտթևին, քանզի այդ կետերով վտանգված են նրանց մասնավոր բիզնես–նախագծերը («կուտակային» վճարներ, կարմիր կետագծերով «պառկովկա», արագաչափեր, Որոտանի հէկ, բանկային մեքենայություններ և այլն)։
«Գեբելսյան» քարոզչամեքենան հիմա փորձում է «մուտիլովկաներ» տարածել այդ թեմայով, «մուտիլովկաներ», որոնց կոդը տվեց անձամբ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում։
Պահանջները չկատարելու և քառյակին վարկաբեկելու համար՝ Սերժ Սարգսյանին սատարող քարոզչամեքենան այժմ տարածում է այն միտքը, թե իբր քառյակը ոչ թե պահանջ է ներկայացրել, այլ ուզում է պայմանավորվել Բաղրամյան 26–ի հետ։ Ու որպեսզի այդ «մուտիտը» հիմնավոր թվա, Սերժի քարոզչագործիքներից հանդիսացող «Lragir.am»–ը բերել է ՀՀԿ նախկին ղեկավար Անդրանիկ Մարգարյանի օրինակը՝ հիշեցնելով, որ վերջինս 2000թ. նույնպես Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ կապված պահանջ ներկայացրեց, սակայն հետագայում ինտեգրվեց իշխանական թիմի հետ ու Սերժի հետ գործակցեց, այլ կերպ ասած՝ ճամբարափոխ եղավ։
Փաստորեն, Սերժի քարոզչամեքենան հաճախորդ է համարում Անդրանիկ Մարգարյանին ու «չերեզ» նրա ուզում է ապացուցել, որ քառյակն էլ կարող է Անդրանիկ Մարգարյանի պես գործակցել Սերժի հետ՝ մոռանալով իր պահանջները։
Այս «մուտիտի» նպատակը, բնականաբար, հանրության մոտ տպավորություն ստեղծելն է, թե պետք չէ քառյակի հետ հույս կապել, քանզի նրանք կարող են Անդրանիկ Մարգարյանի պես «քցել» հանրությանն ու պայմանավորվել իշխանության հետ (փաստորեն, Սերժն իր լրատվամիջոցներին ձեռքի հետ նաև պատվիրում է շրջանառության մեջ դնել այն միտքը, որ ով իր հետ պայմանավորվում է՝ ավտոմատ կերպով «քցում» է հանրությանը. ահա՛ թե ինչպես է ստեղծվում գաղջ մթնոլորտը)։
Թե քանի ոչխար կհավատա քառյակի դեմ արված այդ «մուտիտին», տվյալ դեպքում էական չէ։ Հարցը բացի քաղաքականից ունի նաև բարոյական կողմ։
Փաստորեն, Սերժը հանուն իր աթոռի և բիզնես–շահերի պատրաստ է գնալ ցանկացած քայլի։ Նա մի կողմից այցելում է Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ու ծաղիկներ դնում, իսկ մյուս կողմից իր թիմին հրահանգում է վարկաբեկել նույն Անդրանիկ Մարգարյանին, որպեսզի կարողանա իր բիզնես շահերը պաշտպանել քառյակի արդարացի հարձակումից։
Մեր ջերմագին ողջույնները Երևանի քաղաքապետ նշանակված և հոր հաշվին պաշտոնական առաջխաղացում գրանցած Տարոն Մարգարյանին, ով Բաղրամյան 26–ից կառավարվում է «Սիրու՛ն է» և «Սիրու՛ն չէ» հրահանգներով։
Մեր ողջույնները նաև ՀՀԿ հնաբնակ կոչված բիոզանգվածին, որը բնականաբար ծպտուն չի հանի այս թեմայով, քանզի ծպտուն չհանեց նաև այն ժամանակ, երբ «Օֆշորի Տիկոն» «փչացնում» էր Անդրանիկ Մարգարյանին՝ նշելով, թե շինարարական փուչիկի տեսքով ծանր ժառանգություն է ստացել Մարգարյանից։
Նման դեպքերի համար է ասված, որ քաղաքականությունն անբարոյականություն է։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Հիշյալ լրատվամիջոցն իր հրապարակման մեջ նկատել էր, որ Սերժ Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանն իրար հետ գործակցում էին այն պայմաններում, երբ վերջինս հրապարակավ երբևէ չէր հրաժարվել Սերժի հրաժարականը պահանջելու հիմքերից կամ չէր համարել, որ դրանք սխալ են եղել։
Այսինքն ստացվում է, որ Անդրանիկ Մարգարյանին երկրորդ «կռուգով» են «փչացնում»՝ շրջանառության մեջ դնելով այն թեզը, որ նա չէր դադարել կասկածել Սերժ Սարգսյանին Հոկտեմբերի 27–ի գործի բացահայտմանը խոչընդոտելու մեջ, բայց այդուհանդերձ գործակցել էր նրա հետ։
Կայքը, սակայն, «մոռացել» է ավելացնել, որ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին երբեք չի անդրադարձել այդ թեմային։ Թերևս, Սարգսյանն էլ չէր փոխել իր կարծիքը Մարգարյանի վերաբերյալ։
Ու դժվար է ասել, թե ինչպիսի քաղաքական զարգացումներ կլինեին Հայաստանում, եթե 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ Սերժ Սարգսյանի քաղաքական շահերից բխող պահին, հանկարծամահ չլիներ Անդրանիկ Մարգարյանը, ում «փչացմամբ» է այսօր զբաղված Բաղրամյան 26–ի քարոզչամեքենան։