Պորոշենկոն հունիսի 27-ին կստորագրի ԵՄ հետ ասոցացման պայմանագրի տնտեսական մասը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հունիսի 27-ին կստորագրի Եմ հետ ասոցացման պայմանագրի տնտեսական մասը։ Այս մասին Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նոր ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինին աշխատակազմին ներկայացնելիս։
Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման քաղաքական մասը ստորագրվել է մարտին, այժմ սպասվում է տնտեսական մասի ստորագրումը, որը ներառում է երկրի մուտքը ԵՄ ազատ առևտրի գոտի։
Ե՛վ Կիևը, և՛ Բրյուսելը պայմանագրի ստորագրման ժամկետ են նշել հունիսի 27-ը, երբ տեղի կունենա ԵՄ գագաթաժողովը։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։