Լրահոս

19.06.2014 15:33


Սիրիական զորքերը շրջափակել են զինյալներին՝ պատսպարված Լիբանանին սահմանակից կիրճերում

Սիրիական զորքերը շրջափակել են զինյալներին՝ պատսպարված Լիբանանին սահմանակից կիրճերում

Սիրիական զորքերը շրջափակել են զինյալներին Լիբանանի հետ սահմանակից կիրճերում։ Ինչպես հաղորդում է «Ալ–Ահբար» թերթը, զինված խմբավորումները գտնվում են նեղ սահմանագծում՝ Ռանկուս դաշտավայրի և Էրսալ քաղաքի լիբանանյան տարածքում՝ Դամասկոսից 50 կմ հյուսիս։ Թերթի տվյալներով՝ Ջուրուդ–էլ–Վահարա, Հիրբեթ–Յունին, Վադի Բույուն, Հիրբեթ–Դաուդ կիրճերում կարող է թաքնված լինել մինչ 4.5 հազար խռովարար։ Նրանց մի մասը պատրաստ է բանակցել և նահանջել։ Միևնույն ժամանակ, զինյալների կողմից մարտնչող վարձկանները ցանկանում են հասնել նրան, որ հեռանալու համար անվտանգ միջանցք տրամադրվի։ «Ալ–Ահբարի» փոխանցմամբ՝ զինյալների մոտ վերջանում են պարենի պաշարները, և նրանք հաճախ անցումներ են կատարում լիբանանյան բնակավայրեր։

Բնակիչների վրա հարձակումների, թալանի և բռնութան մասին բողոքները ստիպել են լիբանանյան իշխանությանը զանգվածային հակաահաբեկչական գործողություն սկսել, որն իրականացվում է սիրիական հրամանատարության հետ համակարգմամբ։ Ուժայինների առաջ դժվար խնդիր է դրված՝ թույլ չտալ զինյալներին թափանցել Լիբանանի խորքերը սահմանագծից։ Վերջին 48 ժամվա ընթացքում սիրիական զորքերին հաջողվել է հետ մղել հակառակորդին, չնայած երկու կողմերն էլ կորուստներ են կրել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը