Լրահոս

19.06.2014 13:14


Կրամատորսկն ականանետման է ենթարկվում

Կրամատորսկն ականանետման է ենթարկվում

Կրամատորսկի մոտ շարունակվում է հրետանակոծումը, քաղաքացիական իրազեկման ազդանշան է միացվել։ Քաղաքն ականանետման թիրախ է դարձել։ Կրամատորսկի հրետակոծումը շարունակվում է արդեն երեք օր։ Տուժել են մասնավոր սեկտորի տները, բնակելի հինգհարկանիները, ավտոդպրոցի շենքը և արդարադատության վարչությունը։ Ռմբակոծման ընթացքում 6 բնակիչ է զոհվել, 13-ը՝ վնասվածքներ ստացել։

Հիշեցնենք՝ Կիևն ապրիլի կեսերից հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայի արևելքում անկախության կողմնակիցներին ճնշելու նպատակով, որոնք չեն ճանաչել նոր ուկրաինական իշխանությունների լեգիտիմությունը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը