Գառնու տաճարը վերածել են խնջույքատեղիի, Զվարթնոցի տաճարի տարածքում կլորիկ գումարի դիմաց կթույլատրվի «խրախճանք ժանտախտի ժամանակ» կազմակերպել։ Եթե Տրդատ Մեծն իմանար, որ դարեր անց Գառնու հեթանոսական տաճարը նորից ծառայելու է իր նպատակին՝ խրախճանքներ ու «արքունական» հաճույքներ կազմակերպելուն, անխոս կոչնչացներ այն (անգամ դեմ գնալով սիրելի քրոջ ցանկությանը՝ պահպանել տաճարը)։
Գառնու տաճարը պատմամշակութային արժեք է ներկայացնում, որը պետք է պահպանել։ Այն պետք է ոչ թե վայելքների, այլ հնագետների ուսումնասիրության վայրի վերածել։ Գառնին, եթե չեմ սխալվում, տարածաշրջանի միակ կոթողն է՝ պահպանված հելլենիստական դարաշրջանից:
Գառնու հեթանոսական տաճար... թվում է՝ ի՞նչն է տարօրինակ, որ. դարեր անց կառույցը ներշնչում է հին «բարքեր»։ Գառնու «հեթանոսությունն» իրականում կապ չունի։
Զվարթնոցն էլ վաղ միջնադարի կառույց է։ Նման անհարգալից ու լկտի վերաբերմունքը սրբավայրերի ու պատմամշակութային արժեքների նկատմամբ բնորոշ է բոլշևիկներին, որոնք ավերում էին եկեղեցիները, իսկ լավագույն դեպքում որպես ակումբներ կամ պահեստներ օգտագործում։
20-րդ դարի բոլշևիկների ու մեր իշխանության բոլշևիկյան էության մեջ առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում։ Ավելին, նախորդ դարի բոլշևիկներն ավելի ազնիվ էին և չէին թաքցնում իրենց հակաքրիստոնեական էությունը, իսկ մերոնք Սուրբ եկեղեցու քողի տակ են նաև իրականացնում իրենց բոլշևիկյան քաղաքականությունը: Ինչ վերաբերում է մասնավոր սեփականության հարցին, այո, պետք է ազնիվ լինեմ ու ասեմ՝ եթե նախկինում բոլշևիկները ողջ ունեցվածքն էին խլում, ապա մեր նեոբոլշևիկները խլում են այն 70/30 հարաբերակցությամբ ձեռնարկատերերից, իսկ մնացածից՝ 5% պարտադիր դրույքաչափով, կարմիր կետագծերի միջոցով և այլն, և այլն։
Մի խոսքով, մենք ապրում ենք բոլշևիկյան Հայաստանում։ Դա է պատճառը, որ Գառնին վերածվում է քյաբաբնոցի, Զվարթնոցն՝ աղբավայրի, իսկ վճարելու դեպքում՝ «պատմամշակութային ակումբի»։ Աֆրիկյանների տան և մի շարք այլ պատմամշակութային կառույցների ճակատագրի մասին լռեմ։ Աշխարհում նման շինությունների պահպանման ու վերականգնման պրակտիկան է ակտիվ շրջանառվում, իսկ մենք քանդում ենք ազգային արժեքները, ոչնչացնում ազգային մշակույթը։ Հիմա հարց եմ տալիս՝ թուրք բարբարոսներից ինչո՞վ ենք տարբերվում, որոնք քանդում ու ավերում են հայկական եկեղեցիները։
Հ. Գ. Ժամանակն է, մի բան էլ անցել է՝ հասկանալու, որ կործանում ենք մեր պետությունը՝ թույլ տալով այս ապաշնորհ իշխանությանը մնալ երկրի կառավարման ղեկին։ Վաղը, մյուս օրն ի՞նչ պատասխան ենք տալու գալիք սերնդին, ինչպե՞ս ենք նայելու մեր երեխաների աչքերի մեջ, ի՞նչ պատասխան ենք նրանց տալու՝ փլատակ պետություն ժառանգելով, ի՞նչ իրավունքով ու խղճով ենք գնալու Եռաբլուր։ Գրածիս այս մասը հուզական տոնայնությամբ լի է... ու ցավն այն է, որ երկրի ապագայի համար հուզվելը գրեթե ոչ մեկին չի հուզում։
Մերի Մովսիսյան. «Խրախճանք ժանտախտի ժամանակ»
Գառնու տաճարը վերածել են խնջույքատեղիի, Զվարթնոցի տաճարի տարածքում կլորիկ գումարի դիմաց կթույլատրվի «խրախճանք ժանտախտի ժամանակ» կազմակերպել։ Եթե Տրդատ Մեծն իմանար, որ դարեր անց Գառնու հեթանոսական տաճարը նորից ծառայելու է իր նպատակին՝ խրախճանքներ ու «արքունական» հաճույքներ կազմակերպելուն, անխոս կոչնչացներ այն (անգամ դեմ գնալով սիրելի քրոջ ցանկությանը՝ պահպանել տաճարը)։
Գառնու տաճարը պատմամշակութային արժեք է ներկայացնում, որը պետք է պահպանել։ Այն պետք է ոչ թե վայելքների, այլ հնագետների ուսումնասիրության վայրի վերածել։ Գառնին, եթե չեմ սխալվում, տարածաշրջանի միակ կոթողն է՝ պահպանված հելլենիստական դարաշրջանից:
Գառնու հեթանոսական տաճար... թվում է՝ ի՞նչն է տարօրինակ, որ. դարեր անց կառույցը ներշնչում է հին «բարքեր»։ Գառնու «հեթանոսությունն» իրականում կապ չունի։
Զվարթնոցն էլ վաղ միջնադարի կառույց է։ Նման անհարգալից ու լկտի վերաբերմունքը սրբավայրերի ու պատմամշակութային արժեքների նկատմամբ բնորոշ է բոլշևիկներին, որոնք ավերում էին եկեղեցիները, իսկ լավագույն դեպքում որպես ակումբներ կամ պահեստներ օգտագործում։
20-րդ դարի բոլշևիկների ու մեր իշխանության բոլշևիկյան էության մեջ առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում։ Ավելին, նախորդ դարի բոլշևիկներն ավելի ազնիվ էին և չէին թաքցնում իրենց հակաքրիստոնեական էությունը, իսկ մերոնք Սուրբ եկեղեցու քողի տակ են նաև իրականացնում իրենց բոլշևիկյան քաղաքականությունը: Ինչ վերաբերում է մասնավոր
սեփականության հարցին, այո, պետք է ազնիվ լինեմ ու ասեմ՝ եթե նախկինում բոլշևիկները ողջ ունեցվածքն էին խլում, ապա մեր նեոբոլշևիկները խլում են այն 70/30 հարաբերակցությամբ ձեռնարկատերերից, իսկ մնացածից՝ 5% պարտադիր դրույքաչափով, կարմիր կետագծերի միջոցով և այլն, և այլն։

Մերի Մովսիսյան