Ռուբեն Հակոբյան. «Իշխանությունն աշխատում է ոմանց վրա, որ կարողանա քվորում ապահովել»
Ինչպես տեղեկացրել էինք, չնայած ԱԺ այսօրվա արտահերթին ոչիշխանական խմբակցությունները չգրանցվեցին, և դրա շնորհիվ ՀՀԿ–ականները չէին կարողանում քվորում ապահովել, Խաչատուր Քոքոբելյանը ևս գրանցվեց։
Մեկնաբանելով այդ իրավիճակը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ասել է.
–Իշխանությունն աշխատում է ոմանց վրա, որ կարողանա քվորում ապահովել։Որա՛կ չէ, պարզապես քվորում ապահովելու մասին է խոսքը։ Իշխանությանն այս պահին ավելի շատ քանակն է հետաքրքրում, քան որակը, բայց չեմ կարծում, որ այս պահվածքուվ հեռու կգնան։
Նրա խոսքերով՝ խնդիրը 65 պատգամավորը 66 դարձնելը չէ կամ ընդդիմության դաշտից մեկ–երկու հոգու մեծամասնությանը կցելը։
–Խնդիրն այն է, որ պետության համար կենսական անհրաժեշտության օրենքներն ընդունվում են հընթացս՝ առանց ուսումնասիրելու, առանց լուրջ քննարկելու, և ընդամենը Կառավարությունը շարունակում է ԱԺ–ին դիտել որպես դակիչ մարմին, իսկ ԱԺ քաղաքական մեծամասնությունը համաձայնվում է դրան,–նշել է Ռ. Հակոբյանը։
Ոչիշխանական ուժերի չգրանցվելը, սակայն, չի նշանակում, որ նրանք հասարակական լուրջ հնչեղություն ունեցող օրինագծերի քննարկմանը չեն մասնակցի։ Ռ. Հակոբյանի խոսքերով՝ մասնավորապես կուտակային կենսաթոշակների մասին օրենքի քննարկմանը մասնակցություն կունենան։
Ռուբեն Հակոբյան. «Իշխանությունն աշխատում է ոմանց վրա, որ կարողանա քվորում ապահովել»
Ինչպես տեղեկացրել էինք, չնայած ԱԺ այսօրվա արտահերթին ոչիշխանական խմբակցությունները չգրանցվեցին, և դրա շնորհիվ ՀՀԿ–ականները չէին կարողանում քվորում ապահովել, Խաչատուր Քոքոբելյանը ևս գրանցվեց։
Մեկնաբանելով այդ իրավիճակը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ասել է.
–Իշխանությունն աշխատում է ոմանց վրա, որ կարողանա քվորում ապահովել։ Որա՛կ չէ, պարզապես քվորում ապահովելու մասին է խոսքը։ Իշխանությանն այս պահին ավելի շատ քանակն է հետաքրքրում, քան որակը, բայց չեմ կարծում, որ այս պահվածքուվ հեռու կգնան։

7or.am