Սահմանադրական փոփոխություններն ու կենդանիների դյուրազգաց մասերը
Ազգովին տժժում ենք երեկ ԱԺ-ում Կառավարության ներկայացրած «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վրա։
Եվս մեկ անգամ հիշեցնենք՝ օրինագծով «Արգելվումէառանցցավազրկմանկենդանիներիեղունգներիհեռացումիրականացնել, առանցցավազրկմանամորձատելկենդանիներին: Արգելվումէկենդանիներինսադրել, բարկացնել, միմյանցդեմտրամադրել: Գյուղատնտեսականկենդանիներիտեղափոխմանժամանակպետքէապահովվեննրանցհամարհանգստիվայրեր։Արգելվումէսեղմելկենդանիներիդյուրազգացմասերը, պոչերը, գլուխներից, ականջներից, մորթուցբռնածքարշտալը»:
Բոլորը հռհռում ու մեկնաբանում են։ Հասկանալի է՝ մարազմատիկ օրինագիծ։ Իսկ ինչո՞ւ նույն հռհռոցը չի լսվում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների պարագայում։
Մի՞թե մեկ մարդու հավերժ իշխանության լինելը ավելի մարազմատիկ չէ, քան կենդանիների դյուրազգաց մասերը սեղմելու արգելքը։ Թե՞ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը կողմ փաստարկներն են համոզիչ։
Նույն կերպ կարելի է «համոզիչ» դարձնել «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի անհրաժեշտությունը։ Օրինակ՝ վերցնում ենք օրենքի «մասնագետի», վարձու «վերլուծաբանի», հացի խնդիր լուծող «մտավորականի», քաղաքական հաճախորդի (նշվածներից ոչ մեկի պակասն այսօր չկա), «ինստրուկտաժ» ենք անում ու հրահանգում այսուհետ խնդալու օրինագիծը հիմնավորել հետևյալ կերպ. «Օրենքի նախագիծը միայն կենդանիների համար չէ, որ գրվել է։ Մենք այսօր ապրում ենք դաժան իրականությունում։ Ամեն օր լսում և տեսնում ենք, թե ինչ է կատարվում փողոցներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, մի՛ մոռացեք, որ մարդը, բացի սոցիալականից, նաև կենսաբանական էակ է։ Այսինքն, մարդը կիսով չափ կենդանի է։ Նշանակում է՝ այս օրենքը կիսով չափ պետք է նաև մարդուն։ Բացի այդ, մեր շրջապատում գնալով ավելանում են նրանք, ովքեր համարյա կենդանիներ են, մի՞թե կարելի է անտեսել նրանց՝ ցավազրկմամբ ամորձատվելու իրավունքը...»։
Մի խոսքով, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն այսօր Հայաստանում նույնպիսին է, ինչպիսին կենդանիների հանգիստն ապահովելու վերաբերյալ օրենքի նախագիծը...
Սահմանադրական փոփոխություններն ու կենդանիների դյուրազգաց մասերը
Ազգովին տժժում ենք երեկ ԱԺ-ում Կառավարության ներկայացրած «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վրա։
Եվս մեկ անգամ հիշեցնենք՝ օրինագծով «Արգելվում է առանց ցավազրկման կենդանիների եղունգների հեռացում իրականացնել, առանց ցավազրկման ամորձատել կենդանիներին: Արգելվում է կենդանիներին սադրել, բարկացնել, միմյանց դեմ տրամադրել: Գյուղատնտեսական կենդանիների տեղափոխման ժամանակ պետք է ապահովվեն նրանց համար հանգստի վայրեր։ Արգելվում է սեղմել կենդանիների դյուրազգաց մասերը, պոչերը, գլուխներից, ականջներից, մորթուց բռնած քարշ տալը»:
Բոլորը հռհռում ու մեկնաբանում են։ Հասկանալի է՝ մարազմատիկ օրինագիծ։ Իսկ ինչո՞ւ նույն հռհռոցը չի լսվում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների պարագայում։
Մի՞թե մեկ մարդու հավերժ իշխանության լինելը ավելի մարազմատիկ չէ, քան կենդանիների դյուրազգաց մասերը սեղմելու արգելքը։ Թե՞ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը կողմ փաստարկներն են համոզիչ։
Նույն կերպ կարելի է «համոզիչ» դարձնել «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի անհրաժեշտությունը։ Օրինակ՝ վերցնում ենք օրենքի «մասնագետի», վարձու «վերլուծաբանի», հացի խնդիր լուծող «մտավորականի», քաղաքական հաճախորդի (նշվածներից ոչ մեկի պակասն այսօր չկա), «ինստրուկտաժ» ենք անում ու հրահանգում այսուհետ խնդալու օրինագիծը հիմնավորել հետևյալ կերպ. «Օրենքի նախագիծը միայն կենդանիների համար չէ, որ գրվել է։ Մենք այսօր ապրում ենք դաժան իրականությունում։ Ամեն օր լսում և տեսնում ենք, թե ինչ է կատարվում փողոցներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, մի՛ մոռացեք, որ մարդը, բացի սոցիալականից, նաև կենսաբանական էակ է։ Այսինքն, մարդը կիսով չափ կենդանի է։ Նշանակում է՝ այս օրենքը կիսով չափ պետք է նաև մարդուն։ Բացի այդ, մեր շրջապատում գնալով ավելանում են նրանք, ովքեր համարյա կենդանիներ են, մի՞թե կարելի է անտեսել նրանց՝ ցավազրկմամբ ամորձատվելու իրավունքը...»։
Մի խոսքով, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն այսօր Հայաստանում նույնպիսին է, ինչպիսին կենդանիների հանգիստն ապահովելու վերաբերյալ օրենքի նախագիծը...
Վախթանգ Մարգարյան