ՀՀԿ–ականներին «պեղեցին». գրանցվածներից մեկն էլ Քոքոբելյանն է
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան ՀՀԿ–ականներին չհաջողվեց ԱԺ դահլիճում 66 պատգամավոր ապահովել, և քվորում չլինելու պատճառով արտահերթը չշարունակվեց։
Այս պահին արդեն նիստը մեկնարկել է. ընթացքում ևս 4 ՀՀԿ–ական հասավ խորհրդարան և գրանցվեց։
Դրան, սակայն, ոչիշխանական խմբակցությունները կրկին չեն մասնակցում. նրանք հավաքվել էին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի սենյակում։
Այնտեղից ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դուրս է եկելգրանցված պատգամավորների ցանկը ձեռքին։ Նա լրագրողներին ասել է, որ առնվազն 4 հոգի նոր է գրանցվել։
–Սկզբից գրանցվեց 63 հոգի, որոնցից մեկը մեր սեկտորում նստածներից էր,–ասել է նա։
Հարցին՝ այսինքն, ընդդիմությունի՞ց էր, Ա. Վարդանյանը պատասխանել է.
–Մի քիչ պայմանական է ընդդիմություն ասելը։ Դուք ինքներդ հետո նայե՛ք, թե ով էր։
«Ալեքսանդր Արզումայնա՞նն էր»,–հետաքրքրվել են լրագրողները։ Ա. Վարդանյանն էլ արձագանքել է. «Չէ՛, նրա կողքինը»։
Նշենք, որ Ա. Արզումայնյանի կողքին նստում է Խաչատուր Քոքոբելյանը։ Իսկ դա նշանակում է, որ Քոքոբելյանն իր գրանցմամբ օգնության հասավ ՀՀԿ–ին։
ՀՀԿ–ականներին «պեղեցին». գրանցվածներից մեկն էլ Քոքոբելյանն է
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան ՀՀԿ–ականներին չհաջողվեց ԱԺ դահլիճում 66 պատգամավոր ապահովել, և քվորում չլինելու պատճառով արտահերթը չշարունակվեց։
Այս պահին արդեն նիստը մեկնարկել է. ընթացքում ևս 4 ՀՀԿ–ական հասավ խորհրդարան և գրանցվեց։
Դրան, սակայն, ոչիշխանական խմբակցությունները կրկին չեն մասնակցում. նրանք հավաքվել էին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի սենյակում։
Այնտեղից ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դուրս է եկել գրանցված պատգամավորների ցանկը ձեռքին։ Նա լրագրողներին ասել է, որ առնվազն 4 հոգի նոր է գրանցվել։

7or.am