Քաղաքական

19.06.2014 11:30


ՀՀԿ–ականները քվորում չեն կարողանում ապահովել. ԱԺ արտահերթը տապալվում է

ՀՀԿ–ականները քվորում չեն կարողանում ապահովել. ԱԺ արտահերթը տապալվում է

Այսօր՝ ժամը 11:00–ին, պետք է շարունակվեր ԱԺ արտահերթ նստաշրջանը։ Խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը մոտ հինգ րոպե ուշացումով է սկսել նիստը՝ սպասելով, որ ՀՀԿ–ական պատգամավորները տեղ հասնեն։

Իսկ երբ հայտարարվել է գրանցում, պարզվել է, որ դահլիճում ընդամենը 62 ՀՀԿ–ական կա։ Ոչիշխանական խմբակցությունները՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը, չեն գրանցվել։

Գալուստ Սահակյանը ստիպված է եղել վերագրանցում հայտարարել՝ առանց որևէ պատճառաբանության, բայց դա էլ չի փրկել դրությունը. այս անգամ գրանցվել է 63 պատգամավոր։

–Քվորում չկա, գործում է երեքժամյա ռեժիմը,–ասել է Գ. Սահակյանը, և նիստն ավարտվել է։

Նշենք, որ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է՝ գրանցվի առնվազն 66 պատգամավոր։ Այս թիվը քիչ լինելու դեպքում հայտարարվում է երեք ժամ ընդմիջում։ Եթե այդ ընթացքում 66 պատգամավոր ներկայանում և գրանցվում է, նիստը վերսկսվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը