Զոհվածների փոխանակման ժամանակ ուկրաինական կողմը գումար է պահանջել ԼԺՀ աշխարհազորայիններից
Ուկրաինական ուժայինների և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության միջև զոհվածների և վիրավորների փոխանակման ընթացքում դեպքեր են գրանցվել, երբ ուկրաինական կողմը գումար է պահանջել ԼԺՀ աշխարհազորայիններից։
«Նրանք յուրաքանչյուր զոհվածի համար 5 հազար դոլար էին պահանջում»,–ասել է ԼԺՀ ղեկավար Վալերի Բոլոտովը։ Լուգանսկի աշխարհազորայիններն ինը զոհվածի դիակ են վերցրել և 12 վիրավոր զինվոր, իսկ ուկրաինական կողմը, Բոլոտովի խոսքերով, ավելի քան 100 զոհված Մետալլիստ բնակավայրի շրջանում, «չհաշված նրանց, ովքեր օդանավակայանում են»։ Բոլոտովը նաև նշել է, որ ուկրաինական կողմը խախտել է ժամանակավոր հրադադարի պայմանավորվածությունը։
«Նրանք կրակ են բացել մեր արգելակետերի ուղղությամբ։ Մենք ամբողջությամբ կատարել ենք պայմանավորվածությունները՝ թույլ տալով տանել զոհվածներին»,–ընդգծել է Բոլոտովը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։