Աշխարհ

19.06.2014 09:54


Ամերիկյան կործանիչներն Իրաքի տարածքում անցել են հետախուզական հերթապահության

Ամերիկյան կործանիչներն Իրաքի տարածքում անցել են հետախուզական հերթապահության

«ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով «Fox News»-ին, հայտնում է, որ Պարսից ծոցում գտնվող «George H.W. Bush» ավիակրի ամերիկյան F-18 կործանիչներն Իրաքի տարածքում անցել են հետախուզական հերթապահության։

Հետախուզական թռիչքներ իրականացնելու մասին որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հաստատված «անվտանգության բնագավառում Իրաքին աջակցություն ցուցաբերելու» ծրագրի շրջանակներում:

Ավելի վաղ ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին հաստատել էր Իրաքի իշխանությունների խնդրանքը` ավիահարված հասցնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դիրքերի ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը