Կարծիք

19.06.2014 01:24


Տաթևիկ Պողպատյան

Տաթևիկ  Պողպատյան

Յուրաքանչյուր բռնապետական ռեժիմի թուլացման կամ խարխլման մասին կարելի է հայտարարել այն ժամանակ, երբ տվյալ ռեժիմը չի կարողանում իր կամքը թելադրել բոլորին քանակական մեծամասնություն ապահովելու միջոցով

Ինչպես Խորհրդային Միությունում՝ կոմունիստական կուսակցության միահեծան իշխանության միջոցով, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում՝ փաստացի միակուսակցության պայմաններում՝ ՀՀԿ-ի միջոցով, երկիրը իշխում է մեկ մարդ:

ԽՍՀՄ-ի գոյության տարիներին եղել են տարբեր ժամանակներում տարբեր միապետներ։ Այսօր Հայաստանում մենք տեսնում ենք այդ քաղաքական դպրոցի վերջին ներկայացուցիչներից մեկին՝ «վերջին բոլշևիկ» Սերժ Սարգսյանին, ով կառավարում է արդեն անկախ երկիրը բոլշևիկներից ժառանգություն ստացած քաղաքականությամբ:

ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն հանդիսացող ՀՀԿ-ն չկարողացավ ապահովել ձայների մեծամանություն, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը ճաքեր է տվել:

Այս փաստը հասարկությունը պետք է օգտագործի և ճնշում գործադրի համակարգի բոլոր անդամների վրա, այնպես ինչպես 88-ի շարժման ժամանակ արվեց, երբ հասարակությունը կարողացավ իր կողմ դարձնել կոմունիստ պատգամավորներին, ինչի միջոցով էլ հնարավոր եղավ Հայաստանում իրականացնել անարյուն հեղափոխություն:

Ուստի՝ պայքար, պայքար մինչև վերջ:

https://www.facebook.com/pogp.tatev/posts/4203665987412

Այս խորագրի վերջին նյութերը