Լրահոս

18.06.2014 17:18


Աբխազական ընդդիմությունն առաջարկել է Հաջիմբայի թեկնածությունը նախագահի պաշտոնում

Աբխազական ընդդիմությունն առաջարկել է Հաջիմբայի թեկնածությունը նախագահի պաշտոնում

Աբխազական ընդդիմությունը՝ միավորված Հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների համակարգող խորհրդում, որոշում է ընդունել առաջադրել նրա առաջնորդներից մեկին՝ Ռաուլ Հաջիմբային, նախագահի թեկնածու։ Համակարգող խորհուրդը միավորում է 12 կուսակցություն և շարժում։ Հաջիմբան գլխավորում է «Աբխազիայի ժողովրդական միասնականություն ֆորումը»։ Խորհուրդն առաջարկում է նաև Վիտալի Գաբնիի թեկնածությունը, որը գլխավորում է Աբխազիայի հայրենական պատերազմի վետերանների «Արուա» շարժումը, փոխնախագահի պաշտոնում։ Աբխազիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 24-ին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը