Չինացի միլիարդատերը որոշել է կերակրել հազար աղքատ ամերիկացու
Չինաստանցի միլիարդատեր Չեն Գուանբյաոն, որը հայտնի է իր էքսցենտրիկ արարքներով, հազար աղքատ ամերիկացու հրավիրել է բարեգործական ճաշի Նյու–Յորքի կենտրոնական հրապարակ, որպեսզի փոխի նրանց կարծիքը հարուստ չինացիների մասին։ Հունիսի 25-ին նախատեսված ակցիայի մասին տեղեկատվությունը միլիարդատերը տեղադրել է ամերիկյան առաջատար հրատարակչություններում, մասնավորապես «The New York Times»–ում և «The Wall Street Journal»–ում։ Բացի անվճար հյուրասիրությունից՝ եկածներից յուրաքանչյուրը կստանա կարմիր ծրար՝ 300 դոլարով, և կլսի բոլոր բարեգործական միջոցառումների համար ավանդական «We Are The World» երգը՝ միլիարդատերի կատարմամբ։ Ինչպես հայտարարել է Չեն Գուանբյաոն, ճաշը նրան կարժենա մոտ մեկ միլիոն դոլար։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։