Իսլամիստները գրավել են Իրաքի մի մասը տեղաբնակ ցեղերի օգնությամբ
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները կարողացել են հաշված օրերում զգալի տարածք գրավել Իրաքի հյուսիսում և արևմուտքում տեղաբնակ սուննի ցեղախմբերի օգնությամբ՝ դժգոհ շիական Նուրի ալ–Մալիկի կառավարությունից։ Իրաքում և Սիրիայում հարուստ ռազմական փորձ ունեցող զինյալները գրավել են Նայվանա նահանգը, ինչպես նաև Սալահ–էդ–Դին նահանգի մասը։ Նրանք սպառնում են գրոհել Բաղդադը, որտեղից շտապ տարհանվում են օտարերկրացիները։ Նշանակալի է, որ զինվորներն այդ նահանգներում ոչ մի լուրջ դիմադրություն չեն ցուցաբերել. զինվորներից ու սպաներից շատերը լքել են շարքերը՝ քաղաքացիական զգեստներ հագնելով։

Տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»–ն։