ԲՀԿ–ականը Սերժ Սարգսյանին. «Պահանջել ենք և շարունակելու ենք պահանջել»
Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե քառյակը շտապողականություն է դրսևորել և իր 12 կետերը կազմելիս՝ լեզվաշարադրական բացթողում է կատարել՝ գրելով «պահանջ» բառը։
–Պահանջում ենք, որովհետև 12 կետերը շարադրվել են խորհրդարանական չորս ուժերի կողմից, այնպիսի ուժերի, որոնք վերջին շրջանում՝ բավականին տևական ժամանակ, քաղաքական օրակարգ են ձևավորում երկրում, և լինելով բավականին ազդեցիկ ուժեր, կարծում եմ՝ ամբողջովին իրավունք ունենք ասելու՝ պահանջո՛ւմ ենք,–այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հակադարձել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
Նա ընդգծել է, որ ոչիշխանական քառյակն իսկապես կարևորում է այդ 12 կետերը՝ համոզված լինելով, որ դրանք չկատարվելու դեպքում համապատասխան բնագավառում բառի բուն իմաստով փլուզում է տեղի ունենալու։
–Մենք չենք ուզում փլատակների տակ թողնել այդ բնագավառները։ Մենք պահանջել ենք և շարունակելու ենք պահանջել։ Եվ, կարծում եմ, որևէ ոչկոռեկտ ձևակերպում «պահանջել» բառի մեջ չկա,–ավելացրել է Ս. Մարգարյանը։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մատնանշած շտապողականություն դրսևորելուն, ԲՀԿ–ական պատգամավորը նշել է, որ քառյակը բավականին երկար ժամանակ է քննարկել այդ 12 կետերը, ամեն մի հարցը մասնագիտական և փորձագիտական մանրամասն քննության է ենթարկվել։
–Մեր գրածների հիմքում էլ եղել են երկրի առաջ ծառացած մարտահրավերները,–հավելել է Ս. Մարգարյանը։

7or.am