Քաղաքական

18.06.2014 14:16


Լևոն Զուրաբյանն անդրադարձել է Ս. Սարգսյանի հարցազրույցին

Լևոն Զուրաբյանն անդրադարձել է Ս. Սարգսյանի հարցազրույցին

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի խոսքերը, թե քառյակն իր 12–կետանոց հայտարարությունում լեզվաշարադրական սխալ է թույլ տվել՝ գրելով «պահանջ» բառը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ–ում լրագրողներին ասել է.

–Միակ լեզվաշարադրական սխալը, որ քառյակն արել է, Սերժ Սարգսյանի հեռացումը չպահանջելն է, էդ էլ կշտկենք՝ իր խաթր։

Նա նշել է, որ այդ սխալը շատ շուտ կշտկեն, նաև չի բացառվում, որ ժողովրդի ընդվզման կամ վրդովմունքի մեծ ալիքի դեպքում քառյակի հանրահավաքն ավելի վաղ իրականացվի։

–Այս իշխանության ռեակցիաներից, որ սկզբից մի բան են ասում՝ 12 կետերը կառուցողական առաջարկներ են, հետո ասում են՝ չէ, մենք սա չենք անի, հետո երրորդ տվայտանքի մեջ են ընկնում, տեսնում ենք, որ մեր պահանջներն իշխանությանը դրել են բավականին անհարմար վիճակում։ Նրանք հասկանում են, որ աշնանը պետք է պատասխան տան Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին։ Հիստերիկ այս տվայտանքները և հակասական հայտարարությունները միայն դա՛ են վկայում,–ասել է Լ. Զուրաբյանը՝ բացառելով Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը