Քառյակի ներկայացրած 12–կետանոց պահանջների մեջ Սերժ Սարգսյանը վատ շարադրանք է տեսել։ Նա ասում է, որ չի կարելի պարտադրանքի լեզվով խոսել, եթե ուզում ես համագործակցել։
Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, լավ չի հասկացել ոչիշխանական ուժերի ներկայացրած պահանջների տեքստն ու ենթատեքստը։
Բանն այն է, որ այդ պահանջները գրված են վերջնագրի լեզվով։ Մոտավորապես այնպիսի լեզվով, որով քառյակը պահանջում էր Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ Հետևաբար, առնվազն անիմաստ է «մուննաթ» գալ, թե պահանջները պարտադրող ոճով են ներկայացված։ Բա ուրիշ էլ ի՞նչ կերպ են ներկայացնում պահանջները։ Հատկապես որ քառյակն իշխանության հետ համագործակցության խնդիր չի դրել։
Քառյակը հանրության լայն շերտերի շահերին առնչվող հարցերով պահանջ է ներկայացրել իշխանությանը և սպասում է կատարմանը։ Կկատարի՝ լավ, քառյակը կներկայացնի նոր պահանջներ, չի կատարի՝ մեղքն իր վիզը։ Կկատարի՝ իշխանափոխությունը տեղի կունենա փափուկ տարբերակով, չի կատարի՝ մեղքն իր վիզը։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սարգսյանը նշել է, որ պահանջների մի մասը կարող են կատարել, մյուս մասը՝ կատարել մասամբ, իսկ կլինեն կետեր, որոնք ընդհանրապես չեն կատարի։
Իրականում Սերժ Սարգսյանը վերջնական որոշում չունի 12 կետերի վերաբերյալ, քանզի եթե բավարարի քառյակի պահանջները, ապա կզրկվի եկամուտներից, իսկ անձնական եկամուտներն ավելացնելը իշխանություն ունենալու հիմնական մոտիվացիան է «Վերջի բոլշևիկի» համար։ Իսկ եթե նա «չորկողություն» անի և չկատարի 12 կետերում նշված պահանջները, ապա ավելի արագ կզրվի իշխանությունից, ինչը նրա համար անձնական եկամուտներ ապահովելու միջոց է։ Ստացվում է փակ շղթա։
Ստեղծված իրավիճակից Սերժ Սարգսյանը ելք չունի։ Ավելի ճիշտ, ունի. նա կարող է ընտրել իշխանությունից հեռանալու փափուկ կամ կոշտ տարբերակները։ Բայց դեռ տաք է ու չի զգում, որ ՄՄ մտնելու միամյակը նշելուն զուգահեռ՝ կարող է հայտնվել լրիվ այլ տեղ։ Չի զգում ու դեռ պաշտպանվում է։ Պաշտպանվելու միակ միջոցը մնացել է «մուտիլովկան», որը նա տարածում է անձամբ (երբ քառյակի ներկայացրած պահանջները ներկայացնում է որպես համագործակցության առաջարկ) և իր հաճախորդների միջոցով։ Բայց դե, «մուտիլովկայով» հեռու չես գնա։
Տիգրան Սարգսյանի թեմայով շուրջօրյան նրա պաշտոնանկությամբ խափանած Սերժն այժմ կանգնել է ի՛ր թեմայով շուրջօրյայի ուրվականի դեմ պայքարի առաջին գծում։
Սերժ Սարգսյանի 12 կետերը

Սևակ Մինասյան