Քառյակի «մատ»–ից հետո ՀՀԿ–ն դադարեցրեց քվեարկությունները
Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ այսօրվա արտահերթում տեսնելով, որ քվորում ապահովելու համար ՀՀԿ–ն անհրաժեշտ 66 ձայնը չունի, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն, «Ժառանգությունը» ևՕԵԿ–ը սկսել են չքվեարկել։ Այդպիսով, մի շարք հարցեր ՀՀԿ–ն չկարողացավ անցկացնել՝ ունենալով ընդամենը 63-64 ձայն, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎահրամԲաղդասարյանը շտապ 20 րոպե ընդմիջում վերցրեց։
Ընդմիջումից հետո տեսնելով, որ, այդուհանդերձ, չի հաջողվել 66 ՀՀԿ–ականի ապահովել դահլիճում, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը օրակարգում ընդգրկված հարցերը պարզապես չի շարունակել դնել քվեարկության։
Մեկնաբանելով այս իրավիճակը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծել է.
–Կարևոր պատմական պահ էր. առաջին անգամ ստացվեց տապալել քվեարկությունները։ Այսպիսի բան երբեք չէր եղել, որ մեծամասնությունը չկարողանա իր ուզած օրինագիծն անցկացնի։ Այսօր՝ քառյակի երկարատև համագործակցության ընթացքից հետո, մենք հասանք նաև այս պահին։ Սա ցույց է տալիս, որ կարող ենք իրոք շատ լրջորեն պայքարել, և իրատեսական է, որ այդ համագործակցությամբ ահագին հարցեր կկարողանանք տապալել։
Լ. Զուրաբյանն ավելացրել է, որ ՀՀԿ–ն մնացել է մեծամասնության շեմի վրա։
Քառյակի «մատ»–ից հետո ՀՀԿ–ն դադարեցրեց քվեարկությունները
Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ այսօրվա արտահերթում տեսնելով, որ քվորում ապահովելու համար ՀՀԿ–ն անհրաժեշտ 66 ձայնը չունի, ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ–ը սկսել են չքվեարկել։ Այդպիսով, մի շարք հարցեր ՀՀԿ–ն չկարողացավ անցկացնել՝ ունենալով ընդամենը 63-64 ձայն, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շտապ 20 րոպե ընդմիջում վերցրեց։

7or.am